– Ինչու՞ ընտրեցիք տղամարդկանց կլասիկ կոստյումների մասնագիտությունը, ի՞նչը ոգեշնչեց:

– Իրականում դիզայներական արվեստը իմ թվով երրորդ մասնագիտությունն է: Ինչու վերջնականապես որոշեցի զբաղվել այս գործով, նախ ասեմ որ շատ սիրում եմ ու տեսնում էի պակասը Հայաստանում, հենց տղամարդկանց կլասիկ կոստյումների:

– Ինչպե՞ս ստեղծեցիր սեփական բրենդը:

– Երբ սկսեցի զբաղվել դիզայներական արվեստով առաջին քայլերս եղել են թիթեռնիկների («бабочка») մեծ հավաքածու ստեղծելով, իրենց վաճառելու համար արդեն հարկավոր էր ունենալ իրենց բրենդային անունը: Երկար չեմ մտածել անվան հարցում, որոշեցի իմ ազգանունը լինի՝ Շերոյան: Ասեմ, որ իմ ազգանունը Շերո, թարգմանաբար նշանակում է առյուծներ:

– Արդյո՞ք Ձեր ձևավորած կոստյումները ունեն մեծ պահանջարկ, և ինչպե՞ս եք գնահատում հայ հասարակության մեջ Ձեր բրենդի հեղինակությունը:

– Իհարկե շատ երկար ու դժվարին ճանապարհներ անցնելուց հետո, այսօր Շերոյան բրենդի կոստյումները շատ մեծ անուն և պահանջ ունի թե՛ հասարակության մեջ, թե՛ հայկական շոու բիզնեսում, ասեմ գրեթե բոլորի հետ աշխատել եմ, թե՛ բեմական հագուստների հետ կապված, թե՛ տեսահոլովակների:

– Ի՞նչն եք հաշվի առնում նոր մոդել ստեղծելիս:

– Եթե պետք է աշխատեմ տեսահոլովակների համար միանշանակ հաշվի եմ նստում տվյալ տեսահոլովակի ռեժիսորի հետ, որպեսզի համահունչ լինի երգին և թեմային: Իսկ առհասարակ, երբ որ ծնվում են նոր մոդելներ դաչեմ կարող բառերով ասել թե ինչպես է ստացվում: Ամեն ժամ կամ օր կարող է հետաքրքիր մտքեր առաջանալ ու անմիջապես հանձնում եմ թղթին: Իհարկե հետևելով ամեն տարվա թրենդային գույներին:

– Ինչո՞վ է տարբերվում Ձեր բրենդը մնացած հայաստանյան բրենդերից:

– Առաջինը նրանով որ ես իմ ափսեից չեմ շեղվում, ստեղծում եմ կլասիկ կոստյումներ: Ու բոլորը գիտեն, եթե կոստյում, ապա՝ Շերոյան:

– Որպես վերջաբան ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը, և նրանց ովքեր դեռ չեն սկսել սեփական բիզնեսը, բայց մեծ ցանկություն ունեն:

– Կոչս այս պահին միայն նա է, որ հնարավորինս պահպանենք կանոնները, որպեսզի ազատվենք այս զավեշտից՝ զզվելի վիրուսից: իսկ նրանք ովքեր հետաքրքիր մտքեր ունեն, բայց վախենում են, ասեմ որ պետք չի վախենալ, ես իմ փորձից եմ ասում, գործե՛ք, ես իմ բիզնեսը սկսել եմ ընդամենը 30000 դրամով:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ