…և ահա որտեղ է թաքնված մեր թուլությունը, սրիկայությունը, ստրկությունը։
Մենք այդքան տենչում ենք խոստովանել մեր սերը ոչ թե նրա համար, որ ուղղակի այդքան սիրում ենք։ Մենք տենչում ենք խոստովանել մեր սիրուն, որ հայտնենք նրան ամենը, ինչ արել ենք նրա համար, այն ամենը, ինչ երազել ենք անել նրա համար։ Մենք փոխհատուցման ենք սպասում։ Մենք իրոք սիրում ենք միայն մահացածներին, քանի որ նրանց համար արվածը չի փոխհատուցվելու։ Բայց ներողություն, ես սխալվեցի` մենք սխալական ենք , չէ՞։ Մենք նույնիսկ մահացածների համար արվածի դիմաց ենք փոխհատուցում պահանջում` մյուսներից, ովքեր ապրում են և տեսնում մեր անձնազոհությունները, որ մեռածների համար ենք անում, որ չէինք անում` երբ նրանք ողջ էին։ Մենք հայցում ենք արդարացման դատավճիռ։ Մի՞թե մենք ազատություն քարոզելով հանձերձ ստրուկ ենք մնում։ Ու շարունակելու ենք մնալ ստրուկի կարգավիճակում, որովհետև դա մեզ դուր է գալիս։ Ես հավաքում եմ տառերը արագ֊արագ ստեղնաշարի վրա և միևնույն ժամանակ ես կողքիս նստած, աղքատիկ հագնված, տխուր դեպքով կնոջ ստրուկն եմ, սպասում եմ նրա դատավճռին, որը չափազանց խիստ է լինելու։ ինձ մահապատժի կենթարկեն կարդալով իմ տողերը։ Հաաա՜հ, ինչ լավ է, որ մենք 21-րդ դարում ենք ապրում, միջնադարում ինձ հաստատ կվառեին։ Զգու՞մ եք` ես խոսակցությունը նորից իմ կողմ եմ տանում։ Խոսում իմ վառելու և կախելու արժանի լինելուց։ Չէ՞ որ բոլոր նրանց ում այրել կամ կախել են հետագայում մեծ անվան են արժանացել։ Մենք Մեծ անվան ենք ձգտում, որովհետև միակը, ում մենք սիրում ենք, մենք՝ ինքներս ենք։

Աղբյուրը ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ