Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ՄտքերՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Մտքեր›Գեղամ Բիջոյան – «Մութը»

Գեղամ Բիջոյան – «Մութը»

Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
05/27/2020
1628
0
Share:

Ես սիրում եմ մութը։ Սիրում եմ նայել նրա մեջ, խավարում կորչել, հոգիների հետ անվերջ թափառել։ Մթնում քայլում եմ, առաջ ընթանում, գնում եմ հասնում գրեթե վերջը և հետ եմ դառնում, տմույն խավարից նորից կյանք առնում։
Այս անգամ նորից խորացա մթնում, անհագ քայլերով շտապում էի դեպի վերջը, ոչինչ չէր երևում, միայն հեռվում ինչ-որ աղոտ լույս իր արտացոլանքն էր գտնում ինձնից աջ և ձախ, հավասարաչափ հեռավորության վրա ընկած, անէ պատերին, որոնք այնքան ուժեղ էին անդրադարձնում լույսը, որ ասես՝ ադամանդյա լինեին։ Եվ այսպես, շրջապատված ադամանդյա պատերով, ես առաջ էի գնում, կարող էի հետ գալ, բայց կես ճանապարհից հետդարձն ինձ համար չէր, ես պետք է բացահայտեի վերջը։ Մի քիչ էլ առաջ գնացի և կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ հեռու աղոտ լույսի մեջ թաթախված, ոչ հստակ, ինչ-որ պատկերներ կան։ Ես թափանցեցի դրանց էության մեջ, բայց այդպես էլ չպարզեցի, թե ինչ պատկերներ էին դրանք։ Ես կանգ չէի առնում, առաջ էի շարժվում և ուժերիս ներածին չափով ձգտում էի հասկանալ՝ ինչ էին նշանակում այդ պատկերները, ամբողջ ուժով լարել էի տեսողությունս և փորձում էի պատկերների խճանկարում գտնել ինչ-որ ծանոթ տեսարան կամ նշան, որ կարթնացներ ներսումս ինչ-որ հիշողություն, սակայն, ապարդյուն։ Գաղտնապահ էին այդ պակերները, որոնք հերթով, ժապավենի պես անցնում էին դիմացովս և թողնում միայն հանելուկներ։ Եվ ես հանելուկների պատասխանները գտնում էի զգացական զգայարաններով։ Ես զգում էի, որ պատկերներից մեկը կապ ուներ ծնողներիս և միամիտ ծննդյանս հետ, երբ հիշեցի դրանից առաջ տեսածս պատկերի մասին զգացողություններս, պարզեցի, որ այն կապված է պապիկիս մասին ենթագիտակցությանս մեջ ունեցած հիշողության հետ։ Հետո պատկերների վերաբերյալ զգացողություններս ինձ հիշեցրին մանկությանս, ապա՝ թաղի պատերի տակ ծեծված պատանեկությանս մասին։ Հիշեցրին դպրոցական տարիների և առաջին սիրահարության մասին։ Երիտասարդական պայծառ տարիներից հետո արագ անցում կատարվեց առաջին հիասփափությանը։ Երջանիկ զգացողություններից ավելի վառ էին արտահայտվում հուսախաբության և անարդարության առաջացրած զգացողությունների մասին հիշողությունները, որոնք սեպի նման մեխվեցին ենթագիտակցական հիշողությանս մեջ և պետք է ուղեկցեին ինձ մինչև վերջ։
Իսկ այդ ընթացքում պատկերներն ինձ հասցրին հիշեցնել ողջ կյանքս։ Հիշեցրին ինձ ուսանողական տարիներս, համընդհանուր արդարության հասնելու պոռթկուն ջանքերս։ Անցան տարիներ, և տեղավորվեցի աշխատանքի։ Գրում էի։ Կարծեմ՝ «Անդին» էր ամսագրի անունը։ Եվս մի քանի տարի և արդեն ձայն էի տալիս Արփիկին՝ փոքր աղջկաս, որպեսզի ստուգեմ օրագիրը, մեծն արդեն ավարտել էր դպրոցը և ուսանում էր ԵՊՀ-ում։ Պատկերներն արագ էին փոխվում, բայց ես արդեն վարժվել էի և նույնքան արագ էլ ես էի հասցնում որսալ դրանց կապը կյանքիս որևէ շրջափուլի հետ։ Եկավ մի պատկեր, որ ստիպեց ինձ հիշել մեր ընտանյոք լուսանկարը։ Նկարում ես ամենատարեցն էի, իսկ շուրջս տասնյակ թոռներ ու թոռնուհիներ։ Պահն անզուգական էր, և ես զգացի այն դատարկությունը, որ այսքան տարի չէի նկատել։ Ես զգացի այն սառը մենությունը, որ շրջապատված լինելով ջերմ հարազատներով, չէի զգացել։ Ես խաբնվել էի, ես խառնել էի իրականությունն ու պատրանքը։ Եվ միայն այժմ, երբ յուրացրել էի կյանքի դասերը և տիրապետում էի բարձրագույն իմաստությանը և քիչ անց պետք է դուրս գայի մութ խավարից, ես զգացի, ես հասկացա, ես պարզությամբ տեսնում էի՝ հեռվում նշմարվող աղոտ լույսը գնալով մարում էր։ Առաջին անգամ ես վախեցա խավարից։ Ինքնակորույս սկսեցի վազել, և լույսը մարեց։ Ես առաջին անգամ փորձեցի հետ գալ, շրջվեցի և սկսեցի վազել և անորոշ ժամանակ անց միայն հասկացա, որ վերջ, խավարից այլևս ելք չկա:

Նախորդ հոդվածը

Ֆիլմեր, որոնք կարանտինը կդարձնեն ավելի հաճելի

Հաջորդ հոդվածը

Իտալական ոճով լցոնված լոլիկ

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՄտքերՆախագծեր

    Փիրուզա Տաշչյան – «Անքնությունս»

    11/29/2020
    Հեղինակ՝ Մարինե Աբգարյան
  • ՄտքերՆախագծեր

    Զոզ Հովսեփյան -«Երանի»

    08/29/2020
    Հեղինակ՝ Զարուհի Խլոյան
  • ՄտքերՆախագծեր

    Տաթև Ղումաշյան – «Ես ինձ մոռացել եմ, որ քեզ հանկարծ չմոռանամ…»

    08/19/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ՄտքերՆախագծեր

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

    02/21/2021
    Հեղինակ՝ Անի Մարգարյան
  • ՄտքերՆախագծեր

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

    01/03/2021
    Հեղինակ՝ Զարուհի Խլոյան
  • ՄտքերՆախագծեր

    Լուսինե Ջառահյան – «Միշտ կլինեմ»

    05/02/2020
    Հեղինակ՝ Newsflow Support

Ձեզ կհետաքրքրի

  • Առողջապահություն

    Վահանաձև գեղձ

  • ՄտքերՆախագծեր

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

Գիրք

Book Cover: Տասնմեկ րոպե - Պաուլո  Կոելյո

Տասնմեկ րոպե - Պաուլո Կոելյո

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT