Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ՄտքերՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Մտքեր›Գեղամ Բիջոյան – «Սրտիս տեղը»

Գեղամ Բիջոյան – «Սրտիս տեղը»

Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
08/18/2020
2405
0
Share:

Այո՛, այդ պայծառ լուսաբացը, որն օրորվում էր քամուց և ուղեկցվում թռչնակների անզուգական խաղով պիտի լիներ վերջինը։ Այո՛, վերջինը նրա՛նց համար։ Եվ այդ վերջին առավոտից սկսած նրանք դեռ շա՜տ երկար ու կարճ տարիներ պետք է կարոտով հիշեին միասին անցկացրած ուրախ օրերեը։ Պարոնը պիտի հիշեր, թե ինչպես մի ամբողջ օր, ոտքով քայլելուց հետո հասավ Տիկինի առանձնատանը, իսկ Տիկինը մեծահոգաբար դուրս չեկավ տնից, անգամ պատուհանից դուրս չնայեց՝ պատճառաբանելով թե նոր է արթնացել, և վարսերը հարդարված չեն։ Պարոնը հեռացավ նեղացած, սակայն Տիկինը պետք է հիշեր այդ նույն օրը մի փոքր այլ կերպ՝ թե Պարոնն ինչպես ճեղքելով շուկայում  կուտակված ամբոխը, որ մեղվի պարսի նման ասես հարձակվելիս լիներ մեղրի վրա, մոտեցավ գետնին փռված ուշագնաց կնոջը, որ ընկել էր լոլիկի արկղերի արանքում, և որը միայն հետո պիտի պարզվեր, որ հղի էր, մի կերպ քաշելով դուրս էր բերել այդ արանքից և առաջին բուժօգնություն ցուցաբերելով նրան ուշքի բերել։

Նրանք հանդիպել էին մարտ ամսին, ծանոթացել համալսարանում, և հանդիպումից ի վեր, մի պահ անգամ իրար չէին զրկել միասին լինելու բերկրանքից։ Տակնուվրա էին արել ամբողջ քաղաքը, հասցրել էին ապրել նույն հարկի տակ։ Միասին նախաճաշել էին, ճաշել և ընթրել որտեղ պատահի, նստել էին քարին, մնացել նստած, պառկել խոտերին և նայել երկնքից կաթող ոսկյա աստղերին։ Երբ Պարոնն արդեն մեքենա էր գնել, նրանք ճամփորդել էին երկրի բոլոր ամենահեռավոր քաղաքներով ու գյուղերով։ Իսկ ճանապարհի որ հատվածը, որ մեքենան անցնել չէր կարողացել, նրանք կտրել անցել էին ոտքով, մագլցել սարեր։ Իսկ երբ վերադարձի համար արդեն ուշ էր եղել, լեռան ստորոտին կամ մի ծառի տակ վրան էին խփել, գիշերել վրանում։

Հանդիպել էին գարնանը, թափառելիս շոգել, մերկացրել էին թևերը, դիմավորել ամառը։ Պառկել էին այգում՝ խոտերի մեջ տեղադրված ցանցով մահճակալին, Պարոնը առանց որևէ ջանքի ձեռքն իջեցրել էր, մահճակալի տակից մի խոտ պոկել և նուրբ շարժումով շոյել Տիկինի թևի՝ դաստակից արմունկ ընկած հատվածի միջնամասը ամբողջ երկայնքով, նրանք ծիծաղել էին մի վարար, բայց զուսպ ծիծաղով, նայել մեկմեկու և փախցրել իրարից կրակի պես վառվող աչքերը։ Մահճակալը ճոճք էին կարծել, աշխարհը հոտավետ բուրաստան։

Երկար տարիներ էին անցել քամուց օրորվող և թռչնակների անզուգական երգով ուղեկցվող, վերջին թվացող այն պայծառ լուսաբացից։ Նրանք շարունակել էին իրենց կյանքն առանձին։ Տիկինը վայելել էր երիտասարդ տարիները, ճամփորդել ամբողջ աշխարհում։ Այցելել աշխահի մեծ ու փոքր շատ քաղաքներ և ծանոթացել նրանց պատմությանը, մշակույթին։ Պարոնը դեռևս երիտասարդ տարիներից հետաքրքրված լինելով քաղաքականությամբ, համալսարանն ավարտելուն պես ներքաշվել էր քաղաքական կեղտոտ խաղերում։ Դրան զուգահեռ զբաղվել էր գրական գործունեությամբ և հրատարակել մի քանի անարժան գործեր։ Պարոնն ամուսնացել էր, երկու զավակ ուներ, Տիկինը չէր ամուսնացել, սակայն հասցրել էր մեկ զավակ էլ ինքն ունենալ և նրան մեծացնում էր միայնակ։

***

     Երեկոյան, երբ փողոցային լույսերն արդեն պիտանի էին ձյան խոշոր փաթիլներ տեսնելու համար, Պարոնը մտավ այն նույն հյուրանոցը, որտեղ ապրում էր Տիկինը։ Առանց վարանելու, անգամ առանց հարցուփորձի, միանգամից բարձրացավ 412-րդ սենյակ։ Թակեց դուռը և առանց սպասելու ներսից պատասխան ձայնի, դռան բռնակը ներքև հրելն ու աջ ոտքով առաջ քայլը մեկ արեց։

Շքեղ սենյակը լուսավորում էր անկյունում դրված լուսամփոփը, որի հարևանությամբ գտնվող հարմարավետ բազկաթոռին նստած էր Տիկինը, որն առանց զարմանալու մի կողմ դրեց ձեռքի գիրքը և հարցրեց․

  • Ի՞նչու ես եկել։
  • Հիշո՞ւմ ես, որ ասում էիր, որ ոտքերդ գլխիցդ առաջ են որոշում ինձ հետ քայլել։ Ինձ այստեղ են բերել ոտքերս։
  • Իսկ ինչպե՞ս գտար ինձ,- զարմացած հարցրեց Տիկինը։
  • Ես վստահում եմ ոտքերիս, նրանք ինձ միշտ սրտիս մոտ են տանում։

 

 

Վերջ

Նախորդ հոդվածը

Մանե Մարտիրոսյան – «Ապրիր հիմա»

Հաջորդ հոդվածը

Ձմերուկի չիր

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՄտքերՆախագծեր

    Արմեն Ավո – «Մարդուն»

    07/07/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Վարս Խաչատրյան – «Ճերմակ Ճախրանք»

    08/14/2020
    Հեղինակ՝ Զարուհի Խլոյան
  • ՄտքերՆախագծեր

    Ռուզաննա Դավթյան – «Ներկայացումն ավարտվեց»

    08/19/2020
    Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
  • Ազատ խոսք

    Մերի Միրզոյան – «Երեխաներին թևեր տալու փոխարեն, մի կտրեք դրանք»

    08/23/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ՄտքերՆախագծեր

    Սյու Զեն – «Մենք էլ ՄԵՆՔ չենք»

    06/14/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ՄտքերՆախագծեր

    Սերգ Հարությունյան – «Աղ-աղոթք»

    09/20/2020
    Հեղինակ՝ Ալլա Մանուկյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • Ճանաչիր ինձ

    Ճանաչիր ինձ – Յուրի Աբրահամյան

Գիրք

Book Cover: Ժանտախտը - Ալբեր Քամյու

Ժանտախտը - Ալբեր Քամյու

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT