
Ես Գայուշ Ասոյանն եմ (Գայա)։ Ծնվել եմ 2004թ. հոկտեմբերի 4ին, Բերձոր Քաղաքում։ Այժմ սովորում եմ 10֊րդ դասարանում։ Ունեմ բազմաթիվ նախասիրություններ։ Առաջնային ու կարևոր նախասիրությունս համարում եմ կարդալը։ Կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր։ Գրելը, ստեղծագործելը նախասիրություն չեմ համարում, դա ինձ համար ապրելաոճ է։ Իմ տողերով կարողանում եմ օգնել շատերին. նրանք կարդալով իմ ստեղծագործությունները երբեմն թեթևանում են։ Նպատակ ունեմ մոտ ապագայում ունենալ իմ սեփական գիրքը։ Ամենամեծ նպատակներս, որոնք պետք է իրականացնեմ, կապված են ստեղծագործական կյանքիս հետ։ Շատ մարդամոտ եմ։ Սիրում եմ նոր ընկերներ ձեռք բերել։ Շատ ընկերասեր եմ և կարողանում եմ մարդկանց արժեքները գնահատել։ Հասկանում եմ դիմացինիս և փորձում եմ իմ խորհուրդներով օգնել։ Կյանքիս նպատակն եմ համարում ցանկացած պարագայում հույսը չկորցնել և պայքարել, անկախ հանգամանքներից։
Իմ գրվածքներից.
Կամաց֊կամաց դատարկվում են փողոցները։ Ազատվում են սիրուց պատված օդով ու լցվում անտարբերությամբ։ Մետրոներում քիչ֊քիչ պակասում են սիրահար զույգերը, իսկ թշնամիների թիվը օրերի ավելանում է։ Կամաց֊ Կամաց կորում է հույսը ու կրկնապատկվում հիասթափությունը։
Անհետանում են աչքերի փայլը, որովհետև ստի վրա հիմնված աշխարհում մարդիկ չեն կարողանում հավատարիմ մնալ։ Մինչ դեռ երեկ խոստումներ էին տալիս, իսկ այսօր առանց բացատրության հեռանում են։ Քիչ֊Քիչ կորում է իմաստը։ Հավատարմության իմաստը, որովհետև հիասթափության ճանկերն ընկած մարդը կորցնում է հավատը ամեն ինչի, նույնիսկ իր սեփական ԵՍի նկատմամաբ։
Կորչում են նամակների ու զանգերի իմաստը, որովհետև մարդիկ սովորել են առանց մեկը մյուսի ապրել։
Աշխարհում տիրող անարդարության դեմ պայքարող մարդիկ ընդունում ու հնազանդվում են կեղծիքին։ Կեղծիք, որը մարդուն կործանման է հասցնում։
Պակասում են անկեղծ սիրող մարդիկ։ Պակասում են մարդիկ, ովքեր գնահատում են դիմացինի տված սերն ու հոգատարությունը, այդ իսկ պատճառով իրենց կողքին ևս մեկ ուրիշին են պահում։ Պինդ են պահում, շա՜տ պինդ։ Կամ դիմացինի տվածն է քիչ, կամ իրենց ունեցածն է շատ, որ մեկ հոգով ու մեկի սիրով չեն բավարարվում։
Պարբերաբար անհետանում է լուսանկարվելու իմաստը, որովհետև վերջում, ամենավերջում մարդիկ վառում են այդ նկարները ու թաղում իրենց հիշողության մեջ։
Անիմաստ է դառնում արևի ջերմությունը, երբ դիմացինի ժպիտից թեկուզ և մի փոքր ջերմություն չենք զգում։
Անիմաստ է դառնում մեր անհանգստությունը, երբ ամենածանր պահին թողնում ենք ամենաթանկի ձեռքը։
Անիմաստ է դառնում ժամացույց պահել, որովհետև մենք հաշված ժամանակով ենք մտնում որևէ մեկի կյանք ու հենց մեր իսկ որոշած ժամանակահատվածը լրանում է, մենք գնում ենք՝ առանց ժամին նայելու։ Չենք նայում ժամացույցին ու չենք տեսնում, որ ամենածանր ու դժվար ժամին ենք լքում։ Մենք պահում ենք ժամացույցներ, բայց հեռանալու պահին մոռանում ենք նայել ժամին ու տեսնել, որ ցավի ժամին ենք լքում։
Կամաց֊կամաց դատարկվում են փողոցները։ Լցվում են մարդկանցով, բայց դատարկ են…Դատարկ։ Մենք սիրում ենք լիովին դատարկ փողոցները, որտեղ ժամանակին հրաժեշտ ենք տվել՝ ամենածանր ժամին։
Հետևեք ինձ` facebook.com