Գայուշ Ասոյան – «Անվերնագիր»

Քո տված կարոտից սպասել չսովորեցի։
Ու տվածդ սպասումից կարոտել չսովորեցի։
Ես ինձ ներարկել եմ քո սրտի մեջ։
Չէ՞ որ դու ինձ ասել էիր, թե ես էի քո հիվանդությունը։
Ես ուզում եմ, որ դու տառապես։
Տառապես քո միակ, անբուժելի հիվանդությամբ ՝ ինձանով։
Ես քո տված բառերով սիրել չսովորեցի։
Ու քո տված սիրով բառեր հորինել չսովորեցի։
Ես չսովորեցի ապրել քո մեջ,
Ու չսովորեցի քո միջից դուրս գալ։
Ես քո տված գինով հարբել չսովորեցի,
Ու հարբած ժամանակ քեզ հետ անկեղծ սիրուս մասին խոսել չսովորեցի, որովհետև երբեք չէի հարբում։
Ես քո տված ցավով հեռանալ չսովորեցի,
Ու ուշացած սիրովդ վերադառնալ չսովորեցի։
Տվածդ բաժակներով քո մասին կենաց չխմեցի,
Իսկ կենաց ասելիս քո բաժակով չխմեցի։
Ես քո զղջումով ներել չսովորեցի,
Ու քո տված սառնությամբ ջերմությունս չկորցրեցի։
Մի օր տվածդ կսովորեմ ու էլ երբեք քո մասին չեմ գրի, որովհետև քո տվածից մարդիկ անզգայանում են ու կորցնում են ճիշտ բառերը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ