Ճանաչիր ինձ – Գայանե Խաչատրյան

Ես Գայանեն եմ` 16 տարեկան եմ:Ծնվել և ապրում եմ ք.Ճամբարակում,սովորում եմ տեղի ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտական հոսքում:Սիրելի առարկաներս երկուսն են,անգլերեն և գրականություն:Դպրոցս ավարտելուց հետո ընդունվելու եմ ԵՊՀ Սերվիս բաժինը:2 տարի առաջ ավարտեցի ք.Ճամբարակի գեղարվեստի դպրոցը,սիրում եմ նկարել,հետաքրքրված եմ տարբեր լեզուներով,մասնավորապես անգլերեն և իսպաներեն,քանի որ ամենամեծ երազանքներիցս մեկը` լինել Իսպանիայում:Այժմ հաճախում եմ անգլերենի անհատական պարապմունքների:Սիրում եմ կամավորություններ անել` իմանալով,որ որոշ չափով կօգնեմ մարդկանց:Բնավորությամբ շփվող եմ,մի քիչ ծույլ,բայց պատասխանատու,ընկերասեր,աշխույժ,շրջապատի մարդկանց և պայմաններին շուտ եմ հարմարվում,հա ու ամենակարևորը շատ եմ սիրում իմ Ճամբարակը: Իսկ իմ կյանքի կարգախոսը հետևյալն է`

Երբեք չդադարես հավատալ երազանքիդ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ