Գայանե Հովհաննիսյան – «Խենթ պարուհին»

Խենթ պարուհին

 

Բեմի վրա շարժվող ձեռքերս,
Ինչ֊որ կերպար են լուռ՝ մարմնավորում:
Իսկ ես շարունակ նրբորեն շարժում,
Եվ հեզություն եմ պարգևում նրանց։

Հանդիսատեսի ծափերից արբած
Խենթ պարուհու պես՝
Իմ պարն եմ պարում։
Ու շարժվում եմ այդ նույն նազանքով,
Ինչպես ծառերն են մեղմիկ՝ օրորվում։

Բայց ետնաբեմում՝ լուռ եմ ու հանգիստ,
Չի պարում անգամ, ձեռքերս՝ մեղմիկ։
Ու չեմ վայելում ծափերն ինձ ուղղված,
Դա կարճ մի պահ էր՝ անցա՜վ ու գնա՜ց։

Իսկ հետո կրկին իմ համարի տակ,
Ձեռքերս հանգիստ վերև կբարձրանան,
Ու հանդիսատեսը կգոռա կրկին՝
Բեմ դուրս եկավ, այդ << խենթ պարուհին>>։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ