Ճանաչիր ինձ – Գայանե Հարությունյան


Հեեե՜յ
Ուզու՞մ ես իմանալ իմ մասին, ուրեմն գնացիի՜նք


Ես Գայանե Հարությունյանն եմ, 17 տարեկան, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից, չգիտես ոնց ապրում եմ Երևանում։ Սովորում եմ Լուսագյուղի միջնակարգ դպրոցի 12֊րդ դասարանում, ինչպես նաև Գիտելիք ուսումնական կենտրոնում։ Չնայած գերազանց սովորելուն՝ ինձ չեն ձգում դպրոցական դասերը, ավելի հակված եմ լինել ակտիվ սոցիալական/հասարակական ինչ-որ նախաձեռնություններում։
Մի փոքր պատմեմ իմ գործունեության մասին։ Աշխատում եմ Մակրո Լաբ ծրագրավորման ֆիրմայում որպես պրոյեկտ մենեջեր։ Հանդիսանում եմ «Մարզերի երեխաները մարզերում» ծրագրի կամավորներից մեկը և HR մենեջերը։ «Հայաստանը հենց հիմա» և «Էվրիկա» նախագծերի համահիմնադիր անդամ եմ։ Կամավոր եմ Վորլդ Վիժն Արմենիա բարեգործական հիմնադրամում, Ստարտափ Արմենիա հիմնադրամում, Հայ կամավորների բանկում։ Միտք ՀԿ ֊ ի անդամ եմ, Ապարանի ստարտափ ակումբի ավագ/«նորակոչիկ» ստարտափեր եմ։ Հետաքրքրված եմ ակտիվ, համայնքային զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներով և ծրագրերով։ Տեսակով երևի թե չեմ կարող ասել՝ ինչպիսին եմ, բայց միշտ ժպտում ու ծիծաղում եմ, անկախ ամեն ինչից։



Այժմ մի քիչ խոսեմ իմ նախասիրություններից.
Նկարում եմ, երևի թե իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է նկարելը։ Ինչ խոսք, թեթևանում ու թևեր եմ ստանում , երբ նկարում եմ, տիրապետում եմ մի ամբողջ սպիտակ թղթի, որտեղ կարող եմ սևով արտացոլել պատկերացումներս, երազանքներս, մտորումներս։ Ի դեպ, նկարում եմ միայն սև ու սպիտակ գույներով ու մեծ հետաքրքրություն եմ տածում դեպի մարդկային գանգերը և դիմանկարները։
Մյուս սիրելի բանը, որ անում եմ անխնա երաժշտություն լսելն է։ Դժվար բան է Գայանեին պատկերացնել առանց իր ականջակալների և քթի տակ երգելու(չնայած, որ շատ վատ եմ երգում)։
Իմ մասին երևի թե այսքանը։
Իսկ եթե դու հասել ես այս տողին, ապա շնորհակալ եմ համբերության համար։

Սիրով՝ Գայանե Հարությունյան


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ