Նկարչությունը մի առանձին աշխարհ է, որտեղ ոչ ոք ի զորու չէ իմ առաջ սահմանափակումներ դնել / Գայանե Հարությունյան

– Ի՞նչն է Ձեզ գրավում լուսանկարչության և առհասարակ նկարչության մեջ:

– Նկարչությունը մի առանձին աշխարհ է, որտեղ ոչ ոք ի զորու չէ իմ առաջ սահմանափակումներ դնել, նկարների միջոցով հնարավոր է ամբողջ հույզերն ու էմոցիաները փոխանցել թղթին ու ստեղծել այնպիսին, որը դեռ աշխարհը չի տեսել։

Լուսանկարչությամբ վերջերս եմ սկսել զբաղվել, երբ գիտակցում էի, որ պետք չէ անտեսել գեղեցիկն ու ամեն դետալի մեջ պետք է փնտրել մի ուրիշ գեղեցկություն ու այն անմահացնել:

– Ի՞նչ ոճի են Ձեր նկարները, որոնք են այն 3 տեսակները որոնց հանդեպ անտարբեր չեք:

– Չեմ սիրում գունավոր նկարել, նկարում եմ միայն սև ու սպիտակ գույներով, տարված եմ մարդկային դեմքերվ՝ թե՛ կենդանի, թե՛ անկենդան վիճակներում։ Այո՛, անտարբեր չեմ դիմանկարների, մարդկային գանգերի և վայրի կենդանիների նկարների հանդեպ։

– Ի՞նչն է ոգեշնչում ստեղծագործել:

– Դեռ մանկուց շատերն էին ասում, որ նկարելն ինձ մոտ լավ է ստացվում ու դրանից էի մոտիվացվում, բայց հիմա մի փոքր այլ է։ Ինձ անտանելի լավ եմ զգում, երբ կարողանում եմ ուրախացնել դիմացինիս, այս դեպքում դա արտահայտվում է դիմացինիս նկարելով։ Իսկ մնացած դեպքերում նկարում եմ, որովհետև նկարում եմ եզակի բաներ, որոնցից մեծ հաճույք եմ ստանում:

– Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

– Ամեն ինչին նայել ժպիտով:

– Ի՞նչ պետք է ունենա սկսնակ նկարիչը:

– Առանձնակի ձիրք հարկավոր չէ, պետք է միայն ունենալ ցակություն և հաճույք ստանալ արածից:

– Ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը:

– Կոչ եմ անում մեր հասարակությանը ապրել սահամափակումներից ու կարծրատիպերից դուրս, լիարժեք ազատ լինել ու չկորցնել լավին հասնելու ձգտումը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ