
Գայանե Դավթյան – «Երևանը մենք ենք»
Երևանյան օդի թարմությունը շնչելը հաճելի է։Խորը շունչը վաղ առավոտյան` բաց պատուհանների առջև մի անասելի առույգություն է տալիս օրգանիզմին,ինչը սովորաբար բնորոշ է սպորտով զբաղվող մարդկանց:
Արևը հազիվ է երևում քնած ամպերի խորքից։ Շենքերի պատուհաններից՝ հատկապես բարձր հարկերից, երևում է մայրաքաղաքն իր ամբողջ էությամբ։ Վերանորոգված պատուհաններից դուրս են նայում արդուկված և հատուկ կախված կոստյումներն ու փայլեցված կոշիկները,որոնք հավասարապես շարված են կողք-կողքի` վերից վար,այնպես, ասես ոչ ոք չի հպվում դրանց։ Լուսաբացին մայրաքաղաքն իր դասական կերպարն ընդգծելով՝ այդ պահարաններից մեկում, պատրաստ ներկայանում էր իրեն` պատշգամբից դիտողներին։ Դիտորդներն էլ արևի թույլ լույսի ներքո վայելում են իրենց սուրճն ու հետևում քաղաքի անցուդարձին։
-Ա՜խ ինչ հաճելի է…
Դեկտեմբերյան խստաշունչ առավոտ էր։Արդեն մի քանի օր էր,ինչ ձյուն էր գալիս, և Սերաքաղաքը հագել էր կյանքի շապիկը։Ամենուրեք քաղաքի մի ծայրից մյուս ծայրը վազող դեմքեր էին:Երեխաները սառը ձեռքերով,բայց տաք սրտով թավալ էին գալիս Սերաքաղաքի խորը անկյուններում: Մի տեսակ կյանքի դրականությունն ընդգծող և լավի մասին բոլոր կարծրատիպերը կոտրող անկեղծ ժպիտ ու սեր կար: Կորել էին այն մտքերը,որոնք կյանքի խաթարիչներն էին։Ի շնորհիվ Երևան Սերաքաղաքի իրար վրա անիմաստ հայացքներ նետողները հյուընկալվում էին միմյանց աչքերում։ Այս ամենին զուգընթաց քաղաքի մի ստվար հատված վայելում էր աղբի ներկայությունը,որի կուտակման պատճառը անցորդների անուշադրությունն էր: Նրանցից շատերը մտածում էին քամին կքշի ու կտանի` մաքրելով փողոցը, կամ էլ ձյան հալվելուն պես թափոնները կմաշվեն ու կանհետանան:Քաղաքի մաքրությամբ հետևողական կերպով խիստ անհանգստացած էր բնակիչներից տասնյոթ ամյա Երանուհին,ով գրեթե իր ողջ օրն անցկացնում էր սոցիալական կայքերում,բայց միևնույն ժամանակ մեծ ուշադրությամբ հետևում էր փոփոխվող յուրաքանչուր երևույթի։ Վերցնում է հեռախոսը,պարարտ տարածքները նկարում և անմիջապես կապ է հաստատում արտերկրում բնակվող ընկերուհու`Արաքսյայի հետ(ով հայտնի ու ազդեցիկ լրագրող էր և ուներ բազմաթիվ հետևորդներ)։Նա նկարները տեղադրում է անձնական կայքէջ և իր անունից հատուկ բաժնում հայտարարում՝«նախատոնական շաբաթօրյակ»։ Քաղաքի բնակիչները ովքեր համացանցի ակտիվ օգտատերեր էին` տեսնելով Արաքսյայի այդ գրառումը, արագ կազմակերպում են քաղաքի մաքրությանը նպաստող աշխատանքներ ու անցնում գործի։Երանուհին նույնպես մասնակցելու էր գործընթացին։ Նրանց ոգեշնչել էր նաև տոնական տրամադրությունը։Մինչև Ամանոր քաղաքն ազատվեց անցանկալի դետալներից ու աղբակույտից։ Ապահովված էին տոնական զարդարանքները։ Երանուհին այս ամենով կիսվում է Արաքսյայի հետ և շնորհակալություն հայտնում. Շատ էր ոգևորվել։
– Համացանցը չարիք է. «Չկա չարիք առանց բարիք».ինքն իրեն ասում է Երանուհին, որոշում է այսուհետ համացանցն օգտագործել արդյունավետ կերպով։
Որքան էլ օգտակար նյութեր կարելի է գտնել համացանցում,միևնույն է չարիք է`սերնդի համար։ Զրկում է կենդանի շփումից,արտաքին աշխարհը էլեկտրոնային ցանցի է վերածում,ուր կարծես ինչ-որ խաղի հերոսներ լինենք։Փակում ենք,մի կողմ դնում հանրագիտարանները և բացում համացանցը,բայց ախր գրքի բույրը պակասում է։
Վիրտուալ աշխարհը մարդու երևակայության ինչ-որ սահման է,իսկ իրական կյանքը լրիվ այլ է.այստեղ մենք ռոբոտներ չենք,այլ՝ բանական էակներ, ովքեր սիրում են կյանքը և ապրելով` փորձում բացահայտել քաղաքի համն ու հոտը։ Այստեղ կարելի է նայել արևոտ երկնքին և չկուրանալ,իսկ համացանցը սթրես է` վարակիչ սթրես,որ մեր կյանքից խլում է երկար տարիների ժամանակ։Մեր մեկ տարվա կյանքը,որը մեզ կարող է բազում խորհուրդներ տալ և ժամանակը`այդ ընթացքի,որ կարող է սովորեցնել հենց ժամանակին գնահատել. խլվում է։ Այդպես են սերնդին բթացման տանում ու շեղում մտքի հասունության ճանապարհից։Այս ամենը գիտակցելով`Երանուհին գրքերի ցանկ է գրում,որ տարին սկսի ընթերցանությամբ,որպեսզի շա՜տ հարցերում իր նպաստն ունենա,ինչպես այս անգամ։Նախատոնական շաբաթօրյակը նա դարձնում է տարվա ավանդույթ։Նկարները Արաքսյային ուղարկելով` նպաստեց թե՛ իր առաջընթացությանը և թե՛ տարածքի մաքրությանը,առանց որևէ
մեկին վիրավորելու։Աշխատանքն այնքան հաճույքով էր արվում: Շենքերը լուսավորվեցին տոնածառի երփներանգությունից:
Թող մեր բոլոր աշխատանքներն անենք սիրով,հարգանքով ու ընկերական մթնոլորտում,հիշենք,որ ամեն բան կարելի է օգտագործել արդյունավետության և առաջընթացության համար,իսկ մեր քաղաքը մաքուր պահենք, որ Սերաքաղաք անվանումը միշտ հիշեցնի Երևանի մասին։Այն մեր նկարագիրն է,իսկ մենք` երկրի: