
Լուռ են հայացքները մարդկանց,
Բայց և խոսուն, և ապրված:
Հանդիպում են հայացքները խաչմերուկում այն՝
սին, փոշոտ ու կնճռոտ:
Անտարբեր են հայացքները,
Անսիրտ, լալկան ու կոտրված:
Ելք չեն գտնում խաչմերուկում…
Ո՞ր կողմ գնան, որտե՞ղ փնտրեն:
Պտտվում էր նույն անիվը:
Նույնն երգն էր միշտ երգվում:
Ո՛չ լսող կար, ո՛չ ցանկացող…
Իսկ դու ոռնա՜, գրո՜ղը տանի,
Իսկ դու գժվիր, ո՞ վ է տերդ:
Կույր են մարդիկ ու կաշառված
Հենց այն օրից
Երբ լռեցինք, վստահեցինք…
Վստահելով ոչնչի:
Քաղաքը նույնն է, մարդիկ են փոխվել:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0