Գայա – «Ժամանակ չունենաս նրանց համար, ովքեր ժամով են մտնում քո կյանք…»

 Մի օր երեսովդ են տալու իրենց արած լավությունը ու ստիպելու են, որ դրանց կրկնապատիկը անես։ Եթե գիտակցեիր, որ մարդիկ գալիս են գնալու համար, երևի թե ոչ ոքի համար չջերմեիր, որ այսօր դու ինքդ չսառեիր քո մեջ։ Եթե գիտակցեիր, որ մարդիկ ժամով են գալիս քո կյանք ու հենց լրանա ժամը նրանք գնալու են, երևի թե ժամանակդ նրանց վրա չվատնեիր, որ այսօր քեզ համար ժամանակ ունենայիր։ Մի օր խլելու են քո բարությունը ու դու անգամ ափսոսելու ժամանակ չես ունենալու ու ինքդ քեզ հետ բարի չես լինելու։ Արևդ խլած մարդկանց համար արև չդառնաս։ Քո կյանքում անձրևած մարդկանց համար անձրևանոց չդառնաս։ Ժամանակ չունենաս նրանց համար, ովքեր ժամով են մտնում քո կյանք։ Չբռնես մարդկանց ձեռքերը, ովքեր գողանալու են քո գրկելու կարողությունը։ Սպասելու ժամանակ չունենաս նրանց համար, ովքեր հեռանալուց ժամին չնայեցին ու չտեսան, որ հեռանում են այն ժամանակ, երբ ամենաշատը նրանց կարիքը ունես։ Քո կյանքում բարությունդ սպառած մարդկանց համար չխլես աշխարհի չարությունը, որ իրենք մաքուր ապրեն։ Եթե իմանայիր, որ մի օր մենակ ես մնալու ու անգամ դու քեզ հետ չես լինելու, երևի թե ամեն գնացողի հետ քեզ չկորցնեիր, որովհետև ամեն եկողի հետ քեզ գտնել չես կարողանալու։ Եթե իմանայիր, որ քո սխալը ամեն օր շպրտելու են դեմքիդ, երևի թե նրանց համար չսխալվեիր, որովհետև ամենամեծ սխալդ այն էր, որ նրանց ունեցար քո կյանքում։ Դու հավատա քեզ, եթե էլի ու էլի մարդիկ խլեն քո սիրտը ու սպանեն հոգիդ։ Դու մաքուր մնա, եթե էլի ու էլի կյանքդ լցվի կեղտոտ մարդկանցով։ Դու մնա քեզ համար, որովհետև մարդիկ սիրում են մարդկանց գողանալ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ