
Երբեմն ամենահարազատ մարդկանցից մնում են միայն հիշողությունները։
Երբեմն էլ ամենահարազատ մարդը մնում է հիշողություն։
Մենք կյանքում անընդհատ կորցնում ենք, բայց միևնույն է, պահել չենք սովորում։
Մեզ կյանքում անընդհատ լքում են, բայց մենք չլքել չենք կարողանում։
Մեզ ցավեցնում են, բայց մենք մոռանալ չենք կարողանում։
Երբեմն մենք մեր հիշողության մեջ ավելի շատ կանք, ավելի շատ ենք ապրում, քան մեր ներկայում։
Կյանքում պիտի կորցնենք ու կորցնելու հետ մեկ տեղ մենք գտնում ենք, բայց միշտ չէ, որ գտածը մոռացնել է տալիս հինը։
Մենք գուցե գտնում ենք ավելի լավը կամ ավելի վատը, բայց ոչ ավելի հարազատը։
Մեր սրտին հարազատ բոլորը չեն կարող դառնալ ու հենց հարազատ դարձած մարդկանց ենք կորցնում, չէ՞ որ օտարներին կորցնել հնարավոր չէ։
Օտարին կորցնել հնարավոր չէ, բայց հարազատ դարձած ՕՏԱՐՆԵՐԻՆ միշտ ենք կորցնում։
Կյանքը տալիս է կորցնելու հնարավորություն, որ ձեռք բերենք պահելու կարողությունը, բայց թուլանալուց զատ ոչինչ չենք անում։
Երբեմն ամենահարազատ մարդը դառնում է ամենաանծանոթը, բայց ամեն անծանոթ հարազատ չի դառնա։
Սրտին բոլոր օտարները հարազատ չեն դառնում, բայց սիրտը օտար դարձած հարազատին է միշտ կորցնում։