
Գայա Ասոյան – «Ես չունեմ սահման, որից այն կողմ խաղաղություն է»
Իսկ ես չունեմ,
Ես չունեմ սահման, որից այն կողմ խաղաղություն է,
Որտեղ չկան զենքեր,
Որտեղ չկա թշնամի…
Ես չունեմ կռվելու միջոց,
Ես չունեմ օգնելու միջոց,
Ինձ ու քեզ մնում է լռելը` խանգարելու փոխարեն,
Ինձ ու քեզ մնում է սահման, որից այս կողմ փլատակներ են,
Որտեղ մարդիկ ամեն օր լսում են կրակոցներ,
Որտեղ մարդիկ ապրում են բանաստեղծելով…
Ես չունեմ,
Չունեմ խաղաղություն,
Չունեմ անկյուն, որը երբևէ չի շնչել պատերազմը…
Իսկ դու ի՞նչ ունես,
Ունե՞ս ընկեր, ով այսօր աչքերը բացելիս ինքն իրեն չի հարցրել` չի՞ ավարտվել…
9:43
Սեպտեմբերի 14, 2022 թ.