Ու չդարձար այն սերերից,
որ աշնանն ու ձմռանն անպայման վերադառնում են մրսելուց փրկելու համար։

Չեղար այն սերերից,
Որ թեպետ լքում են,
Բայց երբեք չեն թողնում,
Իսկ ես չիմացա՝ ինչպե՞ս չեն թողնում, եթե լքում են։

Հաշտ չեղա ինքս ինձ հետ
Ու թեպետ բոլորի մեջ փնտրեցի մեկին,
ով ինձ թիկունք կլիներ,
Չկարողացա մինչև վերջ վստահել մեջքս,
Որովհետև ընդամենը մեկ հարված ու կփշրվեր այն,
Իսկ ես շատ նուրբ են նման հարվածներին դիմանալու համար։

Չհարմարվեցի ոչ ոքի հետ,
Թույլ չտվեցի աչքերիս մեջ երկար նայել,
Չսիրեցի ոչ ոքի
Եվ թույլ չտվեցի,
որ սիրեն խելագար սիրով։

Քեզնից հետո բառերը կարող էին գրել ուրիշ տողեր, որոնք չէին ունենա քո անունը,
Քեզնից հետո կարող էի դառնալ տող,
Ում կկարողանային կարդալ բոլորը ու հասկանալ շատ պարզ,
Բայց չեղա։

Քեզնից հետո կարող էի պատ գտնել ու հենվել,
Բայց ինքս ինձ հենվել չկարողացա,
Որովհետև քեզնից առաջ քե՛զ համարեցի ամենաապահով թիկունքը,
Որը չպիտի չկոտրեր ինձ,
Բայց կոտրեց։

Իսկ հիմա վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում անթիկունք մնալուց.
Վախենում եմ ունենալ պատ, որը սկզբում կպաշտպանի, բայց վերջում կկոտրի մեջքս.

Ես չափազանց նուրբ եմ կոտրվածքներին դիմանալու համար…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ