
Քո չվերադառնալուց կարող են ճաքել պատերը,
Կարող է փլվել տունը
և քանդվել տանիքը, որն ամուր էր մի ժամանակ…
Քո չսիրելուց կարող են ծնվել նոր սերեր,
Ավելի գեղեցիկ,
Ավելի ամուր,
Ավելի երկարաժամկետ…
Ոտնահետքերդ կարող են մաքրվել արցունքների պատճառով,
և այլևս չերևալ,
Հետք չթողնել՝ կրկին վերադառնալու….
Կարող է մոռացվել ձայնդ,
Օտարանալ,
և քեզ օտարացնել այն տան պատերին, որը սեր էր կոչվում…
Քո բացակաների ժամանակ կարող է դանդա՜ղ բացակայել կարոտը,
Հետո սպասումը,
Իսկ սերը կարող է վերջակետ դնել և վերջանալ…
Քո հարվածից կարող է հայտնվել նոր թիկունք,
և դառնալ պատ,
Դառնալ տանիք,
Դառնալ հիմք փլված սիրո համար,
և սերը ինքն իրեն վերանորոգվի…
Քո վերադառնալուց կարող են փակվել դռները,
Կարող է մոռացվել անցածը,
Կարող է անհետանալ սպասումն ու լռել կարոտը…
Քո վերադառնալուց և չվերադառնալուց չի փլվի տունը,
և պատը կմնա ամուր…
Այլևս ոչինչ չի փլվի,
Չեմ փլվի այլևս,
Ու չեն լինի երկրաշարժեր…
Այլևս ոչինչ չի քանդվի
Ու հոգուս ոչ մի անկյունում չեն ճաքի պատերը…