
Որտե՞ղ եք 《ընկերներ》, որտե՞ղ, երբ ես առավել շատ ձեր կարիքն ունեմ, որտե՞ղ եք։ Ինչո՞ւ չկաք, երբ ունեմ անգամ ձեր մեկ Բարևի կարիքը, երբ ամենից շատ ուզում եմ ձեզ հետ կիսվել, այո, և թեկուզ լռություն ստանալու դիմաց։ Ինչո՞ւ եք ինձ հիշում այն ժամանակ, երբ դուք եք կոտրված ու հիասթափված։ Ես տխրության համա՞ր եմ, կամ մխիթարանք տալու արձա՞ն եմ, ի՞նչ է։ Գրողի ծոցն ուղարկեք բառերը, իրենցից ոչ մի արժեք չներկայացնող բառերը։ Դուք ամեն բան բառերով եք իմաստավորում և կարևորում։ Բառերով ասում եք, որ կողքիս եք, մինչդեռ ուղի եմ փնտրում, Որպեսզի դուրս գամ մենակության ճիրաններից։ Խոսքերով փարատում եք, իսկ անտանելի քայլերով ստիպում էլ ավելի հիասթափվել։ Ինչո՞ւ եք գալիս, եթե պետք է մեկ օր գնաք։ Ինչու՞ եք զանգում այն ժամանակ, երբ ուղղակի զբաղմունք չունեք ու առավել շատ խորհրդի կարիք ունեք։ Դուք որտե՞ղ եք կարդացել, որ ձեզանից յուրաքանչյուրը ավելի շատ մխիթարանքի ու խորհրդի կարիք ունի, քան ես՝ ինքս։ Ինչո՞ւ եք չարաշահում այն սերը, որը զգում եմ ձեր հանդեպ։ Դուք արժանի ե՞ք ավելի շատ սիրվելու, քան ես։ Արժանի՞ եք գնահատված լինել, իսկ ես ո՞չ։ Ձեզ երբևէ հարցրե՞լ եք, թե ինչպիսի ընկեր եք դուք։ Երբևէ մտորե՞լ եք, որ ձեր անտարբերությամբ որևէ մեկին հիասթափվել եք սովորեցնում։ Երբևէ ձեր և դիմացինի զգացմունքները դրե՞լ եք կշեռքի նժարի վրա ու դիմացինի զգացմունքները ավելի վեր դասել։ Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր կունենաք իմ կարիքը, բայց այլևս թանկ չեք լինի ինձ համար։ Այդ ո՞ր գրքում է գրված, որ դուք պետք է ավելի շատ սիրվեք, գնահատվեք, կարևոր լինեք ու վստահության արժանանաք։ Որտե՞ղ է գրված, ասե՛ք, և ես օրենքի պատասխանատվության առջև կդնեմ այդ գիրքը։ Որտե՞ղ եք, երբ ձեր կարիքն ունեմ, իսկ դուք ժամանակ չունեք անգամ տողերս կարդալու…Ինչո՞ւ չկաք 《ԸՆԿԵՐՆԵՐ》…
#Գայա
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0