Մինի֊հավաքածու Բիլ Գեյթսից. ինչ է նա կարդում և դիտում համաճարակի ընթացքում

«Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը երկու տասնամյակ շարունակ պայքարում է տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ, ուստի զարմանալի չէ, որ Microsoft-ի հիմնադիրը ներկայումս մշտապես ուշադրության կենտրոնում է: Այնուամենայնիվ, Բիլ Գեյթսը նույնպես մարդ է, ինչ մենք բոլորս, և նրան նույնպես պետք է հանգիստ նորությունների մշտական հոսքից:

Գեյթսը շատ է կարդում, սակայն խոստովանեց, որ համաճարակի առաջին ամիսներին կարդացել է ավելի քիչ, քան վերջին տասնամյակներին. նա ստիպված էր այնքան նյութեր ուսումնասիրել վիրուսի մասին, որ այլևս չէր հասցնում ոչինչ անել: Բայց վերջերս Գեյթսը վերադարձել է ընթերցանությանը և տեսանյութերի դիտմանը՝ ինչպես զվարճալի, այնպես էլ ուսուցողական:

Ահա նրա ցուցակը.

  • «The Splendid and the Vile» գիրքը ֊ Հայացք Ուիսթոն Չերչիլին և Լոնդոնը Երկրորդ աշխարհամարտի տարիներին: «The Splendid and the Vile»֊ը լույս է տեսել 2020-ի փետրվարին, այն գրվել է «Սատանան Սպիտակ քաղաքում» բեսթսելերի հեղինակ Էրիկ Լարսոնի կողմից: Գրքի պաշտոնական էջը այստեղ է:
  • «A Million Little Things» սերիալը – ABC-ի դրամատիկական սերիալը Բոստոնից մի խումբ ընկերների մասին է, ովքեր որոշում են իրական կյանք սկսել այն բանից հետո, երբ նրանցից մեկը անսպասելիորեն մահանում է: Սերիալը մեկնարկեց 2018 թվականից, այժմ արդեն երկրորդ եթերաշրջանն է: Ահա ABC-ի կայքում տեղադրված «A Million Little Things» էջը:
  • MasterClass առցանց դասընթաց ֊ Այո, նույնիսկ Բիլ Գեյթսը ժամանակ առ ժամանակ սովորում է ինտերնետում: Նա պատմեց, որ ներկայումս դիտում է Դեյվիդ Աքսելրոդի և Կարլ Ռոուվի դասախոսությունների շարքը: Նրանք բացատրում են, թե ինչպես մշակել պլատֆորմ կազմակերպության համար և ներգրավել լսարան հաղորդագրությունների միջոցով: «Դեյվիդ Աքսելրոդը և Կարլ Ռոուվը սովորեցնում են կառուցել կազմակերպության ռազմավարություն և հաղորդագրությունների փոխանակում» դասընթացը, դրանք 24 վիդեոդասեր են, որոնք տևում են հինգ ժամից մի փոքր ավելի: Դրանք դիտելու համար հարկավոր է անցնել այս հղումով:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ