Գարեջուր, աշխարհի ամենասպառվող և հավանաբար ամենահին ալկոհոլային խմիչքը, համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը աշխարհում ջրից և թեյից հետո: Գարեջուր ստանում են հացահատիկից՝ օսլայի խմորման միջոցով: Հիմնականում օգտագործվում է գարու ածիկ, սակայն ցորենը, եգիպտացորենը և բրինձը նույնպես լայն կիրառություն ունեն:Հիմնականում գարեջուրը համեմվում է գայլուկով, որը ավելացնում է դառնություն և ծառայում է որպես բնական կոնսերվանտ, չնայած այլ համեմունքներ էլ կարող են երբեմն օգտագործվել, ինչպես օրինակ՝ խոտաբույսեր և մրգեր։

• Գարեջրային ջրհեղեղ
• 1814 թվականի հոկտեմբերի 17-ին Լոնդոնի Սուրբ Էգիդի ծխական համայնքում։ Թոթենհեմ Քորթ Ռոուդ փողոցի վրա գտնվող «Մո ընդ Քոմփանի Բրյուերի» գարեջրագործարանում պայթեց 610 հզ լիտր տարողությամբ մի ցիստեռն, որն առաջացրեց շենքում մնացած բաքերի շղթայական ոչնչացումը։ Արդյունքում գրեթե 1.5 մլն լիտր գարեջուր լցվեց փողոցներ։ Գարեջրի ալիքն ավերեց 2 տուն և «Tavistock Arms» փաբի պատը՝ դրա բեկորների տակ թողնելով բարմենին:

Գարեջրագործարանը տեղակայված էր Սուրբ Էգիդի ծխական համայնքի ետնախորշերի աղքատ տների շրջակայքում, որտեղ ընտանիքներն ապրում էին նկուղային տարածքներում, որոնք արագ լցվում էին գարեջրով։ Արդյունքում զոհվեց 9 մարդ․ 8-ը խեղդվեց, մեկն էլ մահացավ ալկոհոլային թունավորումից:
Որոշ զոհվածների հարազատներ նրանց մարմինները ցուցադրության հանեցին իրենց տներում և հետաքրքրասերներից գումարներ հավաքեցին։ Այդպիսի ցուցադրություններից մեկի ժամանակ այնքան մեծ ամբոխ հավաքվեց, որ հատակը չդիմացավ և ամբոխն ընկավ դեռևս գարեջրով լցված նկուղ։
Պատահարը քննվեց դատարանում, սակայն և՛ դատավորը, և՛ երդվյալները գտան, որ պատահարն առաջացել է անհաղթահարելի ուժի ներգործության արդյունքում, որի համար ոչ ոք չպետք է պատասխանատվություն կրի։ Ընկերությունը գարեջրի կորստի պատճառով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնվեց․ ընդ որում վնասի զգալի մասը վճարված հարկերն էին։ Սակայն ձեռնարկատերերը Խորհրդարանի միջոցով հասան վճարված հարկերի փոխհատուցման, որը հնարավորություն տվեց վերջիններիս պահպանել ընկերությունը։
1922 թվականին գարեջրագործարանն ավերեցին։ Նրա վայրում այժմ գտնվում է «Դոմինիոն» թատրոնը։

10 պատճառ ինչու խմել գարեջուր…

1.Սննդարար է։ Գարեջուրն օրգանիզմը հագեցնում է սննդարար նյութերով։ Այն մեծ քանակով B խմբի վիտամիններ է պարունակում, ֆոլաթթու, ածխաջրեր և բուսական մանրաթելեր։ Գարեջուրը հարուստ է նաև մագնիումով և կալցիումով։ Գարեջուրը պարունակում է նաև հակաօքսիդանտներ և վիտամիններ, որոնք թույլ են տալիս նվազեցնել ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը։

2.Ամրացնում է ոսկորները։ Գարեջուրը կրեմնիում է պարունակում, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում հենաշարժողական համակարգի վրա, պաշտպանում ոսկորները։
Նվազեցնում է վարակների զարգացման հավանականությունը։ Ալկոհոլային խմիչքի չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա, բայց փոքր քանակով գարեջուրը կարող է օգնել օրգանիզմը պաշտպանել ինֆեկցիոն հիվանդություններից։ Մեծ քանակով սննդարար նյութերն իմունիտետն ավելի կայուն են դարձնում միկրոօրգանիզմների նկատմամբ, արգելափակում դրանց բազմացումը ներքին օրգաններում։

3. Վերականգնում է օրգանիզմի ջրային հավասարակշռությունը։ Մեծ քանակով ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, իսկ մեկ բաժակ գարեջուրն օգնում է վերականգնել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը։ Բացի ջրից՝ գարեջուրը նաև հանքանյութեր է պարունակում, վերականգնում է հանքային աղերի քանակը ֆիզիկական ակտիվությունից հետո։

4. Կարող է օգնել պաշտպանել սիրտ-անոթային համակարգը։ Գարեջուրը բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի առողջության և արյան շրջանառության վրա։ Այն նպաստում է «լավ» խոլեստերինի մակարդակի բարձրացմանը և արյան մաքրմանը։

5. Կարող է նպաստել երիկամների առողջությանը։ Գարեջուրը միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ երիկամների առողջության վրա։

6. Հոգ է տանում ուղեղի առողջության մասին։ Բնական գարեջուրը կրեմնիում է պարունակում, որն օգնում է նվազեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս նյութը նաև օգնում է նվազեցնել ազատ ռադիկալների ազդեցությունն առողջ բջիջների վրա։

7. Կարող է օգնել երկարացնել կյանքի տևողությունը։ Մարդիկ, ովքեր խելամիտ քանակով գարեջուր են օգտագործում, ավելի քան 2000 օգտակար նյութ են ստանում դրա հետ միասին։ Դրանք օրգանիզմը պաշտպանում են պաթոգենների բազմացումից։ Գարեջուրը կարող է օգնել կանխարգելել դեգեներատիվ հիվանդությունների զարգացումը։

8. Կարող է օգնել կանխարգելել դիաբետի զարգացումը։ Գարեջուրը պարունակում է մանրաթելեր, հանքանյութեր, որոնք թույլ են տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։ Գարեջուրը նաև լավացնում է նյութափոխանակությունը և վերահսկում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

9. Դանդաղեցնում է մաշկի ծերացումը։ Գարեջրի մեջ պարունակվող սննդարար նյութերը լավացնում են մաշկի ապաքինման և ինքնավերականգնման կարողությունը։ Գարեջուրն օգնում է խուսափել կնճիռների առաջացումից և ծերացման այլ արտաքին նշաններից։

10. Կարող է օգնել կանխարգելել դիաբետի զարգացումը։ Գարեջուրը պարունակում է մանրաթելեր, հանքանյութեր, որոնք թույլ են տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։ Գարեջուրը նաև լավացնում է նյութափոխանակությունը և վերահսկում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ