
Այսօր աշխարհում տիրում է քաոս և սով։ Եվ ողջ աշխարհը պայքարում է տարբեր ձև ԿՈՐՈՆԱ վիրուսի դեմ։ Ուզում եմ առանձնացնել երկու հրաշալի երկիր, Ռուսատան և Հայաստան։
ՌԴ -ը հզոր երկիր է նաև հարուստ է իր ռեսուրսներով և այլն։ Բայց ցավոք սրտի չշտապեց հայտարարել արտակարգ դրություն, ( ԿԱՐԱՆՏԻՆ) որպեսզի չկատարի իր պարտականությունները իր քաղաքացու հանդեպ։ Կյանքը կարծես ընդհանում է իր հունով, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դու պարտավոր ես նստել տանը, եթե ոչ, ապա քեզ կտուգանեն, եթե տնից դուրս գաս առանձ հիմնավորումների։
ՌԴ- ի կառավարությունը այս պահի դրությամբ ոչ մի կոմունալ չի վճարում, և բանկերին չի ստիպում ժողովուրդին վարկային արձակուրդ տրամադրել։ Իր ժողովուրդի համար ինքնաթիռ չի հատկացնում անվճար տոմսերով, որ վերադառնան տուն և չմնան այլ երկրներում։ Իսկ մեր աղքատ երկիրը, որը շրջապատված է ներքին և արտաքին թշնամիներով ցավոք սրտի՝ տրամադրեց, դրա հետ մեկտեղ այլ երկրից վերադարձող անձանց 14 օր պահեց ու պահում է մինչ այսօր ամեն հարմարություններով կերակրում էր բարձրակարգ հյուրանոցներում, էլ չեմ ասում մի այլ մարդկային վերաբերմունք ցուցաբերելով։ Հերիք է փնովեք, թերագնահետեք և չարախոսեք ՀՀ-ի կառավարությանը։ Ինձ կներեք, բայց անկեղծ ասած ԶԶՎԵԼԻ Է, երբ որ տեսնում ես այդ դժգոհ դեմքերը օգնությունը ստանաղուց առաջ։ Եթե դուրներդ չի գալիս մի գնացեք ու մի ստացեք օգնություն պետության կողմից։ Այո՛, թերություններ կան ու կլինեն, բայց հաշվի առեք, որ մարդիկ աշխատում են ու բոլորն էլ սխալվում են, եղեք միքիչ լավատես, համբերատար և բողոքելու փոխարեն ասեք. «փառք Աստծու» այս հնարավորության համար։ «Փառք Աստծու» որ կառավարությունը, թալանի փոխարեն զբաղվում է հոգատարությամբ։ Մի պահ հետ գնացեք ու հիշեք անցյալը, ներկան ու պատկերացրեք մեզ սպասվող լավատես հզոր ապագան։ Հարգելիներս՝ այս ծանր իրավիճակը մեզ բոլորիս ստիպեց, որ մենք այլ կերպ նայենք այս հրաշալի կյանքին։ Չապրելու ուտելու կամ հագնելու համար միայն, այլ աշխարհը զգալու և ինչ որ բան տալու, հոգալու ու աղոթելու մեկս մյուսի համար։
Պարզապես ինչ եմ ուզում ասել՝ շնորհակալ եղեք Աստծուց, մեր հոգևոր առաջնորդներից, Վարչապետից և ՀՀ կառավարությունից։
Աստված օրհնի ձեզ և ձեր բարգութ աշխատանքի համար։ Բոլորիս համբերություն և առողջություն եմ մաղթում:
ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0