Պարզապես պետք է լինել վստահ, շատ աշխատել և չհանձնվել / Գագիկ Ծատինյան

– Ողջույն, ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը:

– Երբ արթնանում եմ, նպատակ եմ դնում՝ օրս ինչպես կազմակերպել: Նախ շնորհակալ եմ լինում Աստծուն այդ յուրահատուկ օրվա համար ու ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ պետք է անել այսօր, իսկ երեկոյան քնելուց առաջ հարցնում եմ ՝ ի՞նչ եմ արել այսօր։ Ինչը չեմ հասցրել, պարզապես պլանավորում եմ հաջորդ օրվան և շարժվում առաջ։

– Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել նպատակին հասնելու համար:

– Պարզապես պետք է լինել վստահ, շատ աշխատել և չհանձնվել։ Նախ և առաջ դիր քո առջև պահանջ ու շարժվիր, միշտ պահանջիր ինքդ քեզնից և ոչ՝ շրջապատից։ Հիշիր մի բան՝ դժվարությունները կարող են մեծանալ՝ նպատակին հասնելուն պես: Բայց թող յուրաքանչյուր ոգ իր ճանապարհով շարժվի առաջ ու երբեք չհանձնվի։ Հավաստիացնում եմ ձեզ՝ որ ամեն ինչ կլինի շատ լավ։ Ես իմ սեփական փորձով եմ կիսվում։ Ապրելով Հայաստանից դուրս, տեսնելով շատ դժվարություններ ու հաջողություններ, ես երբեք չեմ հանձնվել։ Ես մի մարդ եմ, ով չի սիրում խոսել իմ դժվարություների մասին։ Փորձում եմ լռության մեջ պայքարել և հաղթահարել բոլոր ստեղծված խնդիրները։ Ես ավելի շատ սիրում եմ կիսվել իմ հաջողություններով և, գեշնչել բոլորին ու պայքարել։

– Ի՞նչ խորհուրդ կտաք դեպրեսիայի մեջ գտնվող այն մարդկանց, ովքեր իրենց անհաջողակ են զգում:

– Կարևոր է միայն ինքներդ ձեզ խոսք տաք՝ գործողություններ ձեռնարկելու համար, դադարե՛ք  ակնկալել պատասխաններ հասարակությունից, միաժամանակ ոչինչ չանելով: Իրո՛ք, հաճախ դեպրեսիայի մեջ խրված որոշ մարդկանց սկսում է դուր գալ զոհի դերը, և շատ անգամ ստեղծում ծայրահեղ ծանր վիճակ, երբ բոլորը սկսում են խղճալ ձեզ, ինչը նշանակում է, որ նրանք ձեզանից ավելի քիչ են սպասում և պահանջում: Հետևաբար, կարևոր է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ես իսկապես ուզում եմ դուրս գալ դեպրեսիայից, թե՝ ոչ: Պատասխանատվություն ստանձնել և կարգավորել սեփական ինքնագնահատականը։ Փոխեք ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Սկսեք մտածել լավ բաների մասին, ասեք որ դուք հաջողակ մարդ եք, և ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Եղեք միշտ լավատես և վայելեք ձեր կյանքի յուրաքանչյուր պահը: Դիտեք հետաքրքիր հեռուստահաղորդումներ և ֆիլմեր: Խուսափեք միայնությունից: Շփվեք շրջապատի մարդկանց հետ, զբոսնեք, կատարեք գնումներ: Ասեմ որ շատ-շատ եմ սիրում գնումներ կատարել,  իմ մտերիմներն ինձ կհասկանան։ Ընդունել անկեղծ և թանկ ընկերների բարի խորհուրդները։ Կարգավորեք Ձեր հանգիստը, մարզվեք և սնվեք առողջ սննդով։

– Ինչու՞մն է Ձեր հաջողության գաղտնիքը:

– Հաջողության գաղտնիքներից մեկը՝ լավատես լինելն է, հրաժարվելով՝ անառողջ մտածելակերպից։ Մենք ինքներս չենք իմանա մեր հնարավորությունները, եթե մենք քայլ չկատարենք և չփորձենք։ Ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա մեծ ուժ և պոտենցիալ։ Այն պարզապես պետք է բացահայտել, կարևորել և ուղեկցել ճիշտ ճանապարհի վրա։ Իմ հաջողությունը կայանում է նաև նրանում, որ ես փորձում եմ շրջապատիցս նոր բան սովորել և աշխատել, միշտ փորձում եմ ուշադիր լսել և հասկանալ դիմացինիս տեսակետը։ Փորձում եմ ստեղծել իմ կյանքի հաջողությունը, այլապես իմ փոխարեն ոչ ոք դա չի անելու։ Շարժվիր առաջ հանուն քո նպատակի։

– Եթե հնարավորություն ունենայիք աշխարհում մեկ գլոբալ բան փոխել, ո՞րը կլիներ դա:

–  Եթե ուզում եք տեսնել գլոբալ փոփոխություններ, ապա մտածեք հենց այդպես։ Աշխարհում շատ բան կա փոխելու և իհարկե ստեղծելու։ Եվ աշխարհը սպասում է նման մարդկանց, որոնք անելու են այդ փոփոխությունները։ Այդ մարդիկ ապրում են մեր և ձեր կողքին, իսկ մենք հաճախ իրենց չենք նկատում։ Իսկ միգուցե այդ մարդը դու՞ք եք: Անկեղծ ասած, չեմ կարող մարդկանց ստիպել, որ նրանք փոխվեն։ Ամեն մարդ պետք է ինքը հասկանա, ինչու՞ է նա ընտրում այն ճանապարհը, որով գնում է։ Ես պարզապես կցանկանայի, որ մարդիկ ընտրեին այնպիսի կյանքի ուղի, որտեղ չէր լինի ատելությունն ու նախանձը, որոնցով չէին կառուցվի սխալ ճանապարհներ։ Պարզապես սիրեք և սիրվեք, մի՛ նախանձեք, հարգե՛ք դիմացինին։  Յուրաքանչյուր ոգ կարող է աշխարհը փոխել։

Սեր և խաղաղություն բոլորիս։

– Ամենալավ մոտիվացիոն խոսքը, որը հաճախ Ձեզ օգնում է և կցանկանալ կիսվել:

– Այս կյանքում պետք է գնահատել ամեն ինչ:  Ձեր ամեն մի լուսացրած օրը, դա Աստծու նվերն է, ձեր ազատությունը, այն, որ դու ինքնուրույն քայլում ես, շնչում, տեսնում ու լսում ես, դու երջանիկ մարդ ես։ Իսկ նյութականի մասին կասեմ, որ ամեն ինչ ունի իր ժամանակը։ Գնահատեք Ձեր աշխատանքը, Ձեր ամենօրյա հացը, որ ուտում եք, քանի որ շատերը նույնիսկ դրա հնարավորությունը չունեն։ Պարզապես մի պահ կանգնեք և Ձեզ հարց տվեք՝ հանուն ինչի՞ եք ապրում ու պայքարում, դուք երջանիկ մարդ եք, թե՝ ոչ:
Մեջբերում եմ Քրիստափոր Կոլումբոսի խոսքերից.

«Եթե դուք գնահատում եք այն, ինչ ունեք կյանքում, դուք միշտ կստանաք ավելի շատ:

Եթե միայն մտածեք այն բաների մասին, ինչ չունեք, ձեզ երբեք այդ ամենը բավարար չի լինի:»

 

Աշխատում է ԱՄՆ-ի առաջատար խոշորագույն լոգիստիկ կազմակերպությունում որպես թրեյներ և ապրանքների ներմուծման մասնագետ։ Ինպես նաև զբաղվում է փոքրիկ բիզնեսով Մոսկվայում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ