
Ֆուտուրիզմ կամ Ապագայապաշտություն, ավանգարդ արվեստի շարժում է։
Այն հղացել է իտալացի բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին։
1909 թ. Մարինետտին աշխարհով մեկ տարածում է մի մանիֆեստ, որը հայտարարում է անցյալի վերջը և ապագայի արվեստի ծնունդը։
1909 թ. փետրվարի 20-ին իտալացի Յուրիստ և բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին ֆրանսիական Լը Ֆիգարո հանդեսում հրապարակում է Ֆուտուրիզմի մանիֆեստը, այնպիսով ծնունդ տալով այս շարժմանը։ Իսկ 1910 թ. մարտի 3-ին Թուրինի Կեարելլա թատրոնում հրապարակվում է Ումբերտո Բոչչոնիիի կազմած Ֆուտորւստ նկարիչների մանիֆեստը հայտարարելով, որ.
- պետք է արհամարհվեն նմանակման բոլոր ձևերը, իսկ ինքնատիպության բոլոր ձևերը պետք է փառաբանվեն։
- պետք է ապստամբել ներդաշնակություն և ճաշակ բառերի բռնակալության դեմ։ Այսպիսով պետք է ջախջախել Ռեմբրանդտի, Գոյայի և Ռոդենի աշխատանքները,
- արվեստի քննադատությունները կամ անօգուտ են, կամ վնասակար,
- պետք է ազատվել բոլոր հնացած և ծեծված թեմաներից և արտահայտել արդի կյանքի՝ պողպատի, արագության, հպարտության, տենդի հորձանուտը,
- խելագար մեղադրանքը, որ օգտագործվում էր նորարարներին լռեցնելու համար, պետք է համարել ազնվական և պատվաբեր տիտղոս,
- նկարչության մեջ կոմպլեմենտարիզմը բացարձակ անհրաժեշտություն է, ինչպես ազատ ոտանավորը պոեզիայում և պոլիֆոնիան երաժշտության մեջ,
- համընդհանուր դինամիզմը նկարչության մեջ պետք է ներկայացվի որպես դինամիկ զգայություն,
- անկեղծությունն ու անարատությունը, ավելի քան որևէ այլ որակ անհրաժեշտ են բնության նկարագրման համար,
- շարժումն ու լույսը քայքայում են մարմինների նյութականությունը:
Շարժման հիմնադրույթներն ընդունել են շատ երկրների արվեստի և գրականությյան ներկայացուցիչներ։ Ավանգարդիզմի մյուս հոսանքների նման ֆուտուրիզմը հանդես է եկել իբրև սուբյեկտիվ-անարխիստական շարժում։ Ժխտելով արվեստի և գրականությանյան դասական արժեքները՝ ֆուտուրիզմը փառաբանել է արդի դարաշրջանի արտաքին, առարկայական հատկանիշները, շարժումը, արագությունը, տեխնիկական-մեքենայական առաջընթացը։
Ֆուտուրիզմի էսթետիկայի կոպիտ մեխանիզմը, Մարինետտիի խմբի քաղաքական «ակտիվիզմը» 1913-1915 թվականներին հանգեցրին շարժման պառակտման։ 20-ական թթ․ նրա որոշ մասնակիցներ դարձան ֆաշիստական վարչակարգի ջատագովներ, մյուսները՝ ընդհանրապես հրաժարվեցին ֆուտուրիզմի սկզբունքներից։