
Աշխարհում բոլոր երկրներն էլ ունեն տոներ, որոնց մարդիկ հետևում են և նշում մեծ խանդավառությամբ: Սակայն կան տոներ, որնք առանձնանում են մնացած բոլոր տոներից՝ զվարճալի և, թեպետ, անհասկանալի լինելով:
Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
1.Սառույցի հալվելու տոնը Այլասկայում
Ալյասկայի բնակիչները նշում են սառույցի հալվելու տոնը: Խեղճերն այնքա՜ն երկար են սպասում, մինչև իրենց կողմերում տաք լինի, ու սառույցը հալվի: Չէ՞ որ Ալյասկան հեռավո՜ր հյուսիսում է: Ու հենց որ սկսում է հալվել, ուրախ-ուրախ փողոց են դուրս գալիս ու նշում այդ օրը: Տոնի օրը հստակ չէ. ո՞վ նախապես կիմանա, թե այս տարի սառույցը ո’ր օրն է հալվելու…
2.Լուռ տոնը Բալիում
Իսկ Բալիի բնակիչները մի տոն ունեն, որը ոչ թե ուրախ աղմուկ-աղաղակով է անցնում, այլ կատարյալ լռության մեջ: Ա՜յ քեզ բան, լուռ տո՞ն կլինի: Պարզվում է՝ այո: Այդ օրը բոլոր բնակիչները լու՜ռ նստում են իրենց տներում՝ չեն խոսում, չեն ծիծաղում ու այդպես հանդիսավորությամբ նշում են իրենց տոնը…
3.Թութակի տոնը Ֆրանսիայում
Այս տոնը սկսվում է թութակին նետով խփելով, որը ամրացված է 45 մետր բարձրությամբ աշտարակին: Հին ժամանակներում տոնն այդպես են նշել: Ժամանակակից ֆրանսիացիները տոնին հագնվում են այնպես, ինչպես հին ժամանակներում են հագնվել: Բայց լավ է, հիմա կենդանի թութակի փոխարեն նետահարում են թութակի խրտվիլակին: Ա՜յ, սա ուրիշ բան… Ու’մ նետը կպավ թութակի խրտվիլակին, նա դառնում է տոնի արքան և մրցանակ է ստանում՝ արծաթե թութակ: Իսկ հետո բոլորով մե՜ծ խնջույքի են նստում:
4.Մարդ-թռչունի տոնը Անգլիայում
Անգլիայում այս տոնին փորձում են թռչել թռչունների նման: Մասնակցում են համարձակները, որոնք հագնում են իրենց պատրաստած թռչունի թևերը և հատուկ թռչող սարքերը: Դրանք սովորաբար շատ հետաքրքիր ու գեղեցիկ հագուստներ են լինում: Հետո բոլորով հավաքվում են ծովափին՝ մի բարձր ժայռի վրա, ու այդտեղից հերթով թռչում դեպի ծովը: Ով ավելի հեռուն թռչի, ով ավելի երկար մնա օդում, նա էլ հաղթում է: Իսկ թռիչքի վերջում բոլորը հայտնվում են ծովում. մի՞ թե զվարճալի չէ: