Ֆունչոզայով աղցան

Բաղադրիչները՝

  • 100 գ ֆունչոզա
  •  1 հատ  բուլղարական պղպեղ
  •  1  հատ թարմ վարունգ
  •  1 հատ գազար
  •  3 ճաշի գդալ բուսայուղ
  • 2 թեյի գդալ լիմոնի հյութ
  • 1 թեյի գդալ մեղր
  • 2 թեյի գդալ չորացրած սխտոր
  • 2 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
  •  աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Ֆունչոզայի  վրա լցնել եռացրած ջուր և թողնել 5~7 րոպե: Հետո այն քամել, 20 վարկյան պահել հոսող ջրի տակ: Թողնել մինչև քամվի:

Վարունգը, գազարն ու պղպեղը բարակ  երկար շերտերով կտրատել և ավելացնել ֆունչոզայի վրա:

Պատրաստել սոուս՝ բուսական յուղը, կիտրոնի հյութը, մեղրը, չորացրած սխտորը և կարմիր կծու աղացած պղպեղը խառնել առանձին ամանի մեջ և ավելացնել ֆունչոզային:

Խառնել և թողնել սառնարանում 30 րոպե:

Աղցանը պատրաստ է

Բարի ախորժակ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ