Ֆրունզ Ավետիսյան – «30 ժամվա ճանապարհի մասին»

30 ժամվա ճանապարհի մասին։

դու ունես 30 ժամ մտածելու համար

երբ ուղիղ 30 ժամ մեքենայի մեջ էս, ու միակ բանը որ տեսնում էս դիմացիդ նստածի վիզն է, ու չես կարա երաժշտություն լսես, որովհետև զարյադկա պիտի խնայես էտ 30 ժամվա տանջանքի համար, քեզ ուրիշ բան չի մնում անելու քան մտածել, ուղղակի մտածել։

Լիքը բաների մասին էս սկսում մտածել, լիքը արած ու չարած բաների համար փոշմանել, նախկինիդ էս հիշում, կարոտում, ափսոսում որ բաժանվելուց էնքան ձիգ չես գրկել, որ իրա մարմնի ուրվագիծը տպվի քո մարմնի վրա, քո մարմնի ուրվագիծն էլ իրա վրա։ երազների մասին ես մտածում, տեսածդ ամենաթույն երազն ես վերհիշում, էնքան թույն, որ ափսոսում էս, որ երազները չես կարա ձայնագրես։

Հետո թաքուն տաբու բաների մասին էս հիշում, են որ մենակ դու գիտես ու ինչ-որ մեկը, ձեր երկուսի կամ մենակ քո գաղտնիքը։

Հետո մի քիչ քնում էս, զարթնում, նայում ես թե ուր եք հասել, հասկանում էս որ հլը շատ կա, ու էլի մտածում, կարոտում, ափսոսում…

Աղբյուր` Ֆեյսբուք․

Ձեզ նույնպես կարող է դուր գալ