Ֆրիդա Կալո. 10 հետաքրքրական  տեղեկություն նկարչուհու կենսագրությունից

Նա հայտնի է իր ինքնանկարներով, բայց ասում են՝  վերջին ու անավարտ գործը Ստալինի դիմանկարն էր:  Նա առեղծվածային կին էր, ու հավանաբար  վերջին շրջանում ծաղկե գլխազարդեր օգտագործող  աղջիկների մի մասը չի էլ ենթադրում, որ նորաձեւության այս թրենդի  «կնքամայրը » մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոն է (1907-1954)։

10 հետաքրքրական  տեղեկություն նկարչուհու կենսագրությունից։

  1. Նրա ամբողջական անունն է Մագդալենա Կարմեն Ֆրիդա Կալո Կալդերոն: Ծնվել է 1907 թվականին Մեքսիկայում: Բայց հետագայում նա իր տարիքը անձնագրում երեք տարով ավելացրեց, որպեսզի «դառնա» 1910 թվականի Մեքսիկական հեղափոխության հասակակից:
  2. Հեղափոխություններ ու հատկապես հեղափոխականներին Կալոն շատ էր սիրում:  Ավելին, ասում են, որ 1937- 1939 թվականներին Կալոյի հայրական տանը թաքնվել է ռուս հեղափոխական Լեւ Տրոցկին: Այդ ընթացքում էլ նրանց միջեւ սիրավեպ է սկսվել:
  3. Սիրավեպը սիրավեպ, բայց Կալոն այդ ընթացքում ամուսնացած էր հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ: Ռիվերան Կալոյից մեծ էր 20 տարով ու նաեւ չափերով: «Փիղ ու աղավնի»՝ այսպես է նրանց բնորոշել Կալոյի մայրը:
  4. Կալոն կլինիկական մահ է տարել, 6 տարեկանում վարակվել պոլիոմելիտ հիվանդությամբ , 18 տարեկանում հրաշքով փրկվել ավտովթարից: 37 վիրահատություններից հետո Կալոն նոր կյանք սկսեց, իսկ թե ինչ էր տեսել այդ ընթացքում՝ սկսեց պատկերել իր նկարներում:
  5. Իր բոլոր ինքնանկարներում Կալոն հաստ հոնքեր ունի ու բեղեր: Իրականում նա այդպիսին չի եղել:
  6. Նա սիրում էր  կրել Մեքսիկայի հարավում ապրող տեքուանայի կանանց ավանդական զգեստները: 1930-ական թվականներին Սան Ֆրանցիսկոյում երեխաները նրան տեսնելով հարցրել են. «Որտե՞ղ է կրկեսը»:
  7. Նրա նկարների մեկ երրորդը ինքնանկարներ են: Երբ հարցրել են՝ ինչու, Կալոն պատասխանել է. «Որովհետեւ ես հաճախ եմ միայնակ լինում,  որովհետեւ ամենալավը ես ինքս ինձ եմ միայն ճանաչում»։
  8. Մահանալուց առաջ Կալոն ասել է. «Հուսով եմ հեռացումը հաճելի է եւ հուսով եմ՝ երբեք չեմ վերադառնա»:
  9. Ֆրիդա Կալոն միշտ երկարափեշ  զգեստներ էր հագնում: Նա այդպես թաքցնում էր պոլիոմելիտի հետեւանքով անհամաչափ զարգացած ոտքերը: «Ոտքեր, ինչո՞ւ եք դուք ինձ պետք, եթե ես ունեմ թեւեր թռչելու համար»,- ասել է Կալոն
  10. «Ներկելն ամենաանհեթեթ բանն է, որ կարող ենք անել»,- ասել է նկարչուհին,-  «դժվարը լավ ներկելն է: Ես կենդանի եմ այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ նկարել»:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ