Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

  • Մենք երբեք այնքան անպաշտպան չենք, որքան սիրելիս։
  • Ամուսինը գրեթե միշտ սիրած տղամարդու փոխարինողն է, ոչ թե հենց այդ սիրելին։
  • Ինչո՞ւ մենք ամեն նոր ամիս նոր մարդու չենք սիրահարվում։ Որովհետև բաժանվելիս մենք բաժանվում ենք մեր սրտից ինչ-որ կտորից։
  • Մարդիկ ավելի բարոյական են, քան կարծում են, և շատ ավելի անբարո են, քան կարող են պատկերացնել։
  • Սերն իր էությամբ հիմա էլ նույնքան կենդանական է, որքան նախնադարում էր։
  • Եթե մեկը մյուսի մեջ չգտներ այն, ինչը պետք է փոխել, ապա միասին անասելի ձանձրալի կլիներ։
  • Հպումը տիրանալու սկիզբն է, սեփական անձին մեկ այլ անձ կամ իր ենթարկեցնելու սկիզբը։
  • Իդեալական, հավերժական, ատելությունից մաքրված սեր գոյություն ունի միայն կախվածություն ունեցողի և թմրանյութի միջև։
  • Երբ ծեր կինը շուն է պահում, իսկ ծեր տղամարդը՝ արձանիկներ հավաքում, ապա այդ կերպ կինը լրացնում է ամուսնական կյանքի բացը, իսկ տղամարդը ստեղծում է բազում բազմաթիվ սիրային հաղթանակների խաբկանք։ Բոլոր կոլեկցիոներները ինչ-որ իմաստով Դոն Ժուաններ են։
  • Իսկական մազոխիստն այտը դեմ կտա այնտեղ, որտեղ հաստատ հարված ստանալու շանս ունի։
  • Մենք իրար ընտրում ենք ամենևին ոչ պատահական, մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն կան մեր ենթագիտակցության մեջ։
  • Մարդը սիրում է այն, ինչը չի հերիքում սեփական «ես»-ին կատարյալին հասնելու համար։
  • Որպեսզի չհիվանդանանք, պետք է սկսենք սիրել։
  • Կինը պետք է փափկեցնի տղամարդուն, ոչ թե թուլացնի նրան:
  • Դաժանությունն ու սեռական ցանկությունը իրար հետ շատ սերտ կապ ունեն։
  • Հարցերի հարցը, որին ես այդպես էլ չեմ կարողանում պատասխան գտնել՝ չնայած 30 տարվա աշխատանքային փորձիս, հետևյալն է․ ի՞նչ է ուզում կինն ի վերջո․․․

Աղբյուր` vnews.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ