Ֆրանսիայում Apple-ին տուգանել են հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցման համար

Ֆրանսիայի իշխանությունները 25 միլիոն եվրո են տուգանել Apple ընկերությանն այն բանի համար, որ ընկերությունն օգտատերերին չի տեղեկացրել, որ iOS ծրագրային ապահովման նորացումը կարող Է հանգեցնել iPhone 6-ի, SE-ի եւ 7-ի աշխատանքի դանդաղեցման:

Ֆրանսիացի քննիչները 2018 թվականի հունվարի 5-ին հետաքննություն են սկսել Apple-ի նկատմամբ այն բանի կապակցությամբ, որ օգտատերերին չեն հայտնել, որ 2017 թվականին թողարկված ծրագրային ապահովման նորացումների պատճառով նրանց սմարթֆոնները կարող են ավելի դանդաղ աշխատել, առանձնապես հնացած կուտակիչներով iPhone-ները:

Ծրագրային ապահովման նախորդ տարբերակին վերադառնալու հնարավորության բացակայության պատճառով շատ օգտատերեր ստիպված են եղել փոխել սարքի մարտկոցը կամ Էլ գնել նոր հեռախոս:

«Մրցակցության, սպառման եւ տնտեսական հանցագործությունների դեմ պաքարի հարցերի գլխավոր վարչության հետաքննության արդյունքներով եւ Փարիզի դատախազի հետ համաձայնությամբ Apple-ի խումբը համաձայնել Է 25 միլիոն եվրո տուգանք վճարել գործարքի շրջանակում»,- նշված Է վարչության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր` «Արմենպրես»:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ