Ֆրանսիացիներն Ալբանիայի փոխարեն հնչեցրին Անդորայի հիմնը, բայց ներողություն խնդրեցին Հայաստանից

Եվրո-2020–ի ընտրական 5-րդ փուլի խաղը, որտեղ Ֆրանսիան իր հարկի տակ ընդունել էր Ալբանիային` Սեն–Դենիի «Ստադ դե Ֆրանսում», մեկնարկեց 6 րոպե ուշացումով, հայտնում է championat.com–ը։

Խաղից առաջ մարզադաշտում Ալբանիայի հիմնի փոխարեն հնչեց Անդորայի օրհներգը։ Հյուրերը վիրավորված էին և ներողություն պահանջեցին. հաղորդավարը ներողություն խնդրեց,  բայց ավելի լավ էր` նա չաներ դա, քանի որ Ալբանիայի փոխարեն ներողություն հայցեցին Հայաստանից։

Ալբանիայի հավաքականի ներկայացուցիչները պնդեցին ուղղել նաև երկրորդ սխալը, այլապես սպառնացին, որ խաղը չի կայանա։  Հյուրերից ներողություն խնդրեցին  Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ու գլխավոր մրցավար Խիլ Մոնսանոն

6 րոպե անց հնչեց Ալբանիայի հիմնը, և խաղը սկսվեց։

Աղբյուր` Armeniansputnik.am

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ