Անտառային գետամորի – Բուժական նշանակություն

Գետնամորին ելակի վայրի տեսակն է, որը ունի արտահայտված քրտնարտադրող, միզամուղ, նյութափոխանակությունը կարգավորող, մանրէասպան, լեղամուղ, ընդհանուր հանգստացնող, արյան ճնշումն իջեցնող, հյուսվածքների վերականգնումը կանոնավորող ազդեցություններ։ Այն կիրառվում է գաստրիտի, լեղաքարային հիվանդությունների, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, սակավարյունության, տենդերի, ճարպային և հանքային փոխանակությունների խանգարումների, հոդատապի, մաշկային մի շարք հիվանդությունների, վերքերի դեպքում։ Լայնորեն կիրառվում է նաև դիմահարդարման մեջ։Գետնամորու պտուղները հայտանբերված է մինչև 6% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, սալիցիլաթթու, ֆոսֆորաթթու, խինինաթթու, պեկտինային և դաբաղիչ նյութեր, ֆլավոնային և անտոցինային մացություններ, ֆոլաթթու, եթերայուղ, C, B¹,B²,PP վիտամիններ, կարոտին, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ալյումինի, կոբալտի և այլ միկրոտարրերի աղեր, կարմիր պիգմենտ: Սերմերը հարուստ են ճարպայուղով, տերևները C վիտամինով, իսկ արմատները և կոճղարմատը՝ տանինով: Բույսի մեջ հայտանբերված է ֆրագարին գլիկոզիդը: Ալեկսեյ Պոկրովսկու տվյալներով, գետնամորու 100 գրամը տալիս է 41 կկալ էներգիա և այն հարուստ է օրգանիզմի համար կարևոր նշանակության ունեցող սպիտներով:

Բուժական նշանակությունը 

Բուժման նպատակով օգտագործում են բույսի բոլոր մասերը, հատկապես պտուղները և այս առումով շատ հեղինակների էական տարբերություն չեն դնում գետնամորու վայրի տեսակների և կուլտուրական սորտերի միջև: Պտուղները հավաքում են չոր եղանակին, առավոտյան ցողը վերանալուց հետո կամ օրվա վերջում, որովհետև թաց պտուղները շուտ են փչանում, իսկ շոգին՝ շուտ թորշոմում: Հավաքում են հասուն, չվնասված պտուղները և անմիջապես չորացնում հատուկ մրգաչորանոցներում կամ վառարանի ջեռոցում: Ճիշտ չորացնելիս պտուղները պահպանում են իրենց նախնական վառ կարմիր գույնը: Գերչորացումից հումքը կորցնում է լիարժեքությունը: Տերևները չորացնում են հով տեղում, միջանցուկ քամու տակ և պահում ենն ներսից թղթով պաստառված փայտյա արկղիկների մեջ: Չորացած պտուղները պահում են թիթեղյա տուփերում: Հումքի պիտանելիությունը 1-2 տարի: Դեռևս նախապատմական ժամանակներից մարդը գետնամորին օգտագործել է ուտելու համար, որը հիմնավորվել է պեղումների ժամանակ հնամենի կառույցներից ու դամբարաններից հանված խեցամաններում բույսի սերմերի հայտնաբերումով: Գիտական բժշկության մեջ հիմնավորվել են գետնամորու որոշակի միզամուղ և հակաբորբոքիչ հատկությունները, որի շնորհիվ այն առաջարկում է միզաքարային հիվանդության և գաստրիտների բուժման համար: Հիմնավորված է նաև այն, որ պտուղները նվազեցնում են արյան միզաթթվի և նրա աղերի քանակությունը, որը դրական արդյունք է տալիս պոդագրային բուժման ժամանակ: Պարզվել է նաև, որ դեղաբույսն օժտված է միաժամանակ հակաբիոտիկ և ֆիտոնցինդային հատկություններով: Գետնամորին մեծ կիրառում ունի նաև կոսմետիկայում՝ դեմքի մաշկի, պեպենների, բծերի վերացման համար: Նման դեպքերում գետնամորու պտուղների հյութից՝ խառնած ձվի հարած սպիտակուցի հետ դեմքին դնում են դիմակներ: Կոմպրեսի ձևով կարելի է օգտագործել նաև պտուղների ջրաթուրմը:

 

Ջրաթուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ` 2 ճաշի գդալ հումքին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, թրմել մեկ ժամ, խմել 1/2 բաժակ, օրական 8 անգամ։ Եփուկը պատրաստվում է՝ 1 ճաշի գդալ չորացված, մանրացված տերեւների վրա ավելացնել մեկ բաժակ ջուր, եռացնել 15-20 րոպե, եփուկը խմել մեկ օրվա ընթացքում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ