
1980-ականների վերջերին NASA-ն և ԱՄՆ լանդշաֆտային կապալառուների ասոցիացիան ուսումնասիրել են տիեզերական օբյեկտներում օդի մաքրման տարբեր մեթոդներ: Նրանք հայտնաբերել են, որ որոշ սենյակային բույսեր կարողանում են մաքրել օդը, և այդպիսի բույսերով սենյակներում օդն ավելի մաքուր է և շնչելը՝ ավելի ազատ:
Գիտնականները ապացուցել են, որ փակ տարածքներում վտանգավոր նյութերը ավելի շատ են քան փողոցում: Սենյակային բույսերի օգնությամբ կարելի է բնակարանում ստեղծել առողջ միկրոկլիմա: Եվ դրա համար բոլորովին պարտադիր չէ բնակարանը վերածել տրոպիկական անտառի:
5-6 տնային բույսերի թաղարները կկարողանան լիարժեք մաքրել բնակարանի օդը, բայց 50սմ-ից եթե ցածր չլինեն: Կարևոր է իմանալ որ բույսը ինչի վրա է ներգործում և ինչն է մաքրում: Սովորաբար բնակարաններում զգացվում է թթվածնի պակաս, որը պատճառ է դառնում ուղեղի թթվածնի մատակարարման թուլացման, նաև արագ հոգնության:
Սենյակային սանսեվիերիա (զոքանչի լեզու) բույսը հզոր թթվածնային մարտկոց է: Հատկապես էֆեկտիվ է աշխատում ցերեկը: Սուրճի ծառը լավ օզոնացնում է սենյակի օդը: