1. Անընդհատ ուզում ես հպվել նրան: Քեզ հաճելի են նրա բույրը, ձայնը, մարմինը, արտաքինը: Եվ ամենևին կարևոր չէ, թե ինչպես է նա հագնված. անփույթ, սպորտային, թե՞ պիջակով եւ փողկապով է:
  2. Նման մարդը որոշ առումով կանխատեսելի է, այդ պատճառով ձգում է: Կարող ես նրա հետ շփվել առանց բառերի, քանի որ ձեր շփումը տեղի է ունենում հայացքի, մտքերի եւ մարմնի լեզվով:
  3. Նրա հետ դյուրին է շփվել: Եվ ոչ այն պատճառով, որ նա քաղաքավարի է եւ կատարյալ զուգընկերոջ դեր է խաղում, այլ այն պատճառով, որ նա քեզ բնական է թվում, կարծես նրա հետ ծանոթ ես եղել դեռ անցյալ կյանքում: Նրա ներկայությամբ քեզ հարմարավետ ես զգում, եթե նույնիսկ յուրաքանչյուրդ իր գործով է զբաղվում: Եթե քեզ լավ ես զգում նրա կողքին նույնիսկ այն ժամանակ, երբ նա զայրացած է կամ իրեն տարօրինակ է պահում, ուրեմն նա քո տղամարդն է:
  4. Նա թուլություններ և թերություններ ունի, բայց երբ նրա կողքին ես, նա օգնում է քեզ ավելի լավ հասկանալ ու ընկալել ինքդ քեզ, թուլացնել ներքին լարվածությունը, սովորել կառավարել սեփական գործողություններն ու արարքները:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ