Ֆիլմեր, որոնք կարանտինը կդարձնեն ավելի հաճելի

Փոքրիկ միսս Երջանկությունը/Маленькая мисс Счастье 

Թերևս լավագույն ֆիլմը այն մասին, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: Որովհետև եթե դուք էլ, ինչպես այս ֆիլմի փոքրիկ հերոսուհին, որոշել եք դառնալ «փոքրիկ միսս Երջանկություն», բայց ձեր ընտանիքը կազմված է անհաջողակ հայրիկից, բռնկուն մայրիկից, համասեռամոլ հորեղբորից, լռության երդում տված եղբորից և թմրամոլ պապիկից, և նրանք բոլորը պատրաստվում են ձեզ օգնել այդ հարցում, ապա ձեզ ոչինչ չի մնում, քան պարզապես հաճույք ստանալ մասնակցությունից:                                     The Social Network                                          Այս ֆիլմը հոլիվուդյան բլոքբասթեր է: Սցենարը հիմնված է Մարկ Ցուկերբերգի կյանքի և նրա հեքիաթային հաջողության հասած ստարտափի վրա: Չնայած այն հանգամանքին, որ «Սոցիալական ցանց» ֆիլմում տեղ գտած իրադարձությունների իսկությունը վիճելի է, այն այսօր էլ ոգեշնչման աղբյուր է երիտասարդության համար, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես է պետք պայքարել դժվարությունների դեմ և չշեղվել հիմնական նպատակից:

 

 

 

Silent Hill

Silent Hill-ը սարսափ ֆիլմ է, որը հիմնված է համակարգչային խաղերի շարքի վրա։ Համարվում է ամենահայտնի սարսափ խաղը խաղային ինդուստրիայում։

Ռիսկի սահմանը/Предел рискаՖիլմում ներկայացված են ներդրումային բանկում աշխատող առանցքային խմբի անդամների 24 ժամվա գործողությունները 2008 թվականի սեպտեմբեր ամսին, երբ ֆինանսական ճգնաժամը դեռ վաղ փուլերում էր և Ամերիկան չգիտեր, թե ինչ սասրափելի շրջադարձեր են սպասվում իրեն: Ֆիլմի հերոսները ստիպված են շատ արագ որոշում կայացնել և գտնել հնարավոր տարբերակներ խնդրի լուծման համար:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ