
Չէ, խնդրում եմ… չհարցնես՝ ով եմ:
Գուցե ինչ-որ կյանքում որոշեմ,
Բայց հիմա չհարցնես:
Հետո դու ինքդ ինձ անուն կտաս:
Լսում ես չէ՞:
Արձագանքի՜ր:
….
Ասում էի՝ մի օր դու ինքդ ինձ անուն կորոշես,
Երբ հոգնես անանուն նամակներ ստանալ:
Դե չէ՜, պահիր այդ լուցկին.
Նամակն այրելով ինձ հո չե՞ս այրի:
Ես երևի չեմ էլ այրվում:
Մոխիրները չեն այրվում, չէ՞:
Ու՞ր գնացիր:
Հետ արի:
…
Չե՞ս խոսելու:
Դե լաավ,
այն հիմար մտքերը,
որ լռության մասին ես կարդացել,
համրերն են հորինել,
խուլերը՝ ստորագրել:
Խոսի՛ր:
Ինչպիսի՞ն ես ինձ պատկերացնում:Գիտե՞ս՝ ես կարոտել եմ այն կյանքը,
որ չեմ ապրել:
Իսկ անձրևները
քո պատուհանից ներս
լցվու՞մ են:
Լաավ, գոնե մի անգամ անձրև փորձած կա՞ս:
Լսու՞մ ես:
Գիտե՞ս՝ պետրիկորն անցյալ է բուրում:
Պետրիկո՜րը՝ փողոցի հոտն անձրևից հետո..
Գիտե՞ս.. ես էլ պետրիկոր եմ:
Ինձ զգում են,
Երևի սիրում..
Կամ հակառակը:
Բայց.. անանուն:
Երանի՜ իմանայինք՝ ով եմ:
..
Ո՞վ եմ.. ես