
«Ն» Նրա անունը՝ ժպտալու չափ պարզ
Ասաց աշխարհին,
Որ ժամանակն է հորինել մարդուն.
Գլուխը հենած բիբլիականին՝
Մահ Իմացյալը՝ շապիկն արյունոտ,
Պատմում էր՝ ինչպես ապրեցին նրանք
Խավարից այն կողմ ճիշտ ամբողջ ամիս
Ու 14 օր: Վաղվանից առաջ նա պիտի լիներ,
Ինչպես Սուրբ Գրքի Տիրոջ խոսքում
Պիտի Լույս լիներ Ու եղավ,
«Ո» Որովհետև իրականում
Հավերժները Թշնամին են ժամանակի:
Որովհետև Երկինքները
Չեն պարտվում երակներին,
Ու…
«Յ» Յոթ կամ երեք բլուրի երկրում,
Երկնքի բոլոր օրենքներին դեմ,
Ես հավատում եմ նրա լինելուն:
Թեկուզ մյուսները «զոհվե՜լ է» ասեն։ …
Հաճախ է լինում, չի անհետանում
Ապրածի հուշը սրտում ներկայի,
Եվ լուսաբացին՝ արևից բոսոր
Ու արյունից տաք Ժայթքում է նորից՝
Որպես հիշեցում,
Որ անցյալը կա ու կյանք է կոչվում:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
3
Վստահ չեմ
0