Ֆարիդա Մալխասյան – «Ագահ մարդը»

Կես դարից ավել կես կատակ ապրած
Հայրական տանը հարևան գյուղի՝
Ոչ թե ծերունին, այլ հովիվը ծեր…
Իսկ նա ի՞նչ գիտի, նա ի՞նչ է տեսել։

Երբ կար քաղաքը գյուղերի ստվերում,
Երբ դարձել է գյուղը մի մաս քաղաքի,
Հասարակածը ի՜ր մոլորակի
Մնացել է նո՜ւյն շրջագիծը փորի,
Որ վաղուց կո՜ւշտ է։
Բայց ա՜չքն է քաղցած։

Իսկ հողը նրա մնաց անմշակ։
Իսկ հողը դարձավ գերին արոտի։
Թե ձեռքից մարդու էլ գործ չի գալիս,
Հողն ի՞նչ մեղք ունի։

Եվ նա նման է այն ջրաղացին,
Որ խորտակվո՜ւմ է առատ ջրի մեջ։
Թե աչքը մարդու, իրենից բացի,
չի տեսնում ոչինչ,
Նա էլ ի՞նչ գիտի,
Թե լճի կղզին վաղուց հինը չէ՜։

Եվ թանձր ու խիտ օրում այս տարբեր
Մենակ է դարձյալ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ