
Ես հիշում եմ տունը՝
Արևի չափ տաք
Ու ամպերից վեր,
Մեր հին դպրոցի
Դիմացի այգում
Տարին մեկ անգամ
Հազիվ հանդիպող
Ստվերների մեջ:
Գիտես՝ մի գիշեր,
Երբ Լուսինը կար
Ու կային աստղեր
Անձրևից խոնավ
փողոցի ծայրին,
Որը չէին ավլում
Անգամ տոն օրով…
Վարագույր:
Գիշեր:
Դու քայլիր առաջ,
Ես այստեղ եմ դեռ՝
Անձրևից խոնավ
Փողոցի ծայրին,
Արահետներում
Կորած վայրերի,
Ուր ժամանակը
Դարով են չափում:
Դու քայլիր առաջ:
Ես այստեղ եմ դեռ:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0