
Ինձ կառավարում են քամին,
Ձյունն ու քարերը:
Մի քանի տարի ինձ ստել են
Սուրբ բառի բացատրությունը,
Իսկ հիմա լեզվաբանության ժամանակ չկա:
Ինչ-որ մեկն ասում է՝ ցու՞րտ է:
Ինձ վեց զգայարաններից մեկն է բաժին ընկել.
Ես չեմ մրսում:
Փողոցի հակառակ կողմում
Խուլ ձայները կյանք են խնդրում:
Իսկ ես դեռ կամ ու ապրում եմ:
Ինձ կառավարում են քամին,
Ձյունն ու քարերը:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0