Ֆարիդա Մալխասյան – «Անտեսանելի»

 

 

Ես այրել եմ քամիները՝

Տերևաթափով չբացահայտված,

Ես ներկել եմ գիշերները՝

Մութ, չհասցեագրված:

 

Ես հասել եմ սահմաններին

Այն անեզր օվկիանների,

Ես ապրել եմ գարունները՝

Աշունոտված ու անթերի:

 

Ես տևել եմ մի կեսկյանք

Ու մի գդալ լիալուսին,

Հավերժի քայլքում ես դարձել եմ վազք,

Կարոտ նկարել ծովի ավազին:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ