
Դու դրախտն ես այն քաոսի
Ու երկինքն ես երկինքներիս,
Պայծառ լույսն ես այն փարոսի,
Որ չի հասնում դեռ ափերիս:
Իմ աշխարհի աշխարհն ես դու,
Խորհուրդն անկատար արևի,
Իմ աշխարհի աշխարհն ես դու,
Հարազատ եզերքը, թևը կարոտի:
Գուցե կարոտեմ կարոտն այն ուժգին,
Բայց ուր էլ լինեմ ընդլուսնյա կյանքում,
Մի անկեղծ հոգում ծնված կենսագիր
Ես պիտի գտնեմ հավատի գրքում:
Ու պիտի գրվի ժամկետն այն սպասված
Դարերի վրա ու սեպագրերի,
Օրացույցներում՝ սպասումից մաշված,
Ու քո դաշտերում, լանջին լեռների:
Ու պիտի գրվի կարոտի հասցեն,
Ու կիսանցյալի հետքերը դաջվեն,
Ու պիտի հիշվեն անցյալներն անանց,
Ու ձա՜յն պիտի տան Սիփան, Արագած…
Քե՜զ…
Իմ անվախճան սրբություն
Ու երազանք մանկության…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0