Ֆարիդա Մալխասյան – «Հայրենիքը՝ մարտԸնկեր»

 

Ու մենք ապրեցինք
Մի կյանք՝ մի պիես,
Ու չփոխվեցինք,
Չդարձանք կեղծ «ես»:

Ու մենք ապրեցինք
Մի ողջ կիսանցյալ,
Որ մի չվերթի
Տոմս էր թվացյալ:

Ու մենք դարձանք «վաղը» երկրի,
Ու «այսօր»-ը չվերջացող,
Դարձանք հավերժը աշխարհի,
Այն արևը՝ մայր չմտնող:

Լապտերների մոլորակից մենք լույսեր չխնդրեցինք.
Արևները լույս չեն խնդրում…
Երբ վերջանանք ինչ-որ կյանքում՝
Վստահ եղեք՝ մեզ կգտնեն մի նոր գրքում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ