Ձախողում թե՞ հաջողության ճանապարհին

Յուրաքանչյուրն ընտրում է իր կյանքի ուրույն ուղի։Չէ՛,կներեք հաճախ չեն էլ ընտրում,այլ շարժվում հոսանքին համահունչ։Հենց այս հոսանքն էլ մեզ տանում է կործանում,մեր արժեքները,հույզերը,զգացմունքները ու գրեթե ամեն ինչ թողնում ենք <<բուրգի անգիտակցական մակարդակում>> ու գնում ենք հոսանքի ուղղությամբ։Դե իրականում կարևոր չի հոսանքը ճիշտ է գնում կամ սխալ,կարևորը գնում ենք, քանի որ հոսանքն է գնում այդ ուղղությամբ։Սկսում ենք գնալ մանկապարտեզ,հետո դպրոց,հետո բուհ,հա ու անպայմա՜ն հոսանքի գծով,առանց շեղվելու։Ու շատերի մոտ այստեղ <<մեծ կանգառ>>,որովհետև ձախողումը ձախողման հետևից,սթրես,անհաջող քննությունների շարան,ու նման այլ երևույթներ որոնց մասին չեմ էլ ուզում շարադրել։Սկսվում է անհասկանալի կյանքի մի փուլ,երբ արդեն հոսանքը գնացել է,իսկ դու մնացել կանգառում ու ինչ որ <<խաղաղ ու մաքուր գնացքի>> ես սպասում,բայց երկա՜ր ես սպասում…..Կգա,կամ չի գա,բայց չգալու դեպքում ավելի կշահես։Բացատրեմ ինչու։Չկա անցյալի <<աղմկոտ,մարդաշատ և այլն գնացքը>>,սպասում ես չի գալիս նորը՝ քո երազածը։Կանգ ես առնում ու սկսում ես վերլուծել այն ճանապարհը,որով եկել ես և վերջում <<կառուցում ես քո սեփական գնացքը>>…..Կառուցում ես մանրակրկիտ,հաշվի առնելով նախորդ ճանապարհի եղած սխալները:Սկսում ես  շարժվել ոչ թե հոսանքի ուղղությամբ,այլ հոսանքին հակառակ՝ քո ուղղությամբ,թողնելով ուրույն հետագիծ:Եվ մի պահ կանգ առնելով մտածում ես ձախողում թե՞ հաջողության ճանապարհին….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ