Մենք ինքներս կարող է չնկատենք, բայց մեր կյանքում շան հայտնվելուց հետո շատ բան է փոխվում: Ցանկացած որոշում կայացնելուց առաջ հաշվի ենք առնում, որ մեզ հետ մեր ընտանիքի անդամներից բացի բնակվում է նաև մեր չորքոտանի բարեկամը, ում համար կրում ենք մեծ պատասխանատվություն: Մենք օր օրի ավելի շատ ենք կապվում այս կենդանիների հետ և զգում ենք նրանց կարևորությունը մեր կյանքում:

Այս առիթով ցանկանում ենք ներկայացնել 12 զվարճալի փաստ այն մասին, թե ինչերի ենք պատրաստ հանուն մեր չորքոտանի բարեկամների։

1.Հետաձգում ենք ընկերների հետ զբոսանքն աշխատանքից հետո, քանի որ շունը տանը կարիք ունի խնամքի և ուշադրության։

2.Խուսափում ենք մասնակցել այն հավաքույթներին, որոնց ի սկզբանե չենք ցանկացել այցելել և “օգտագործում ենք” մեր շանը՝ պատճառաբանելով՝ « Օ՜ ոչ,  ցավոք սրտի չեմ կարող ներկա գտնվել, քանի իմ շունը երկար ժամանակ է ինչ տանից դուրս չի եկել և նրա մոտ դեպրեսիա է սկսվել»:

3.Պատահում է այնպես, որ մեր խնդիրների մասին զրուցում ենք մեր շան հետ՝ քաջ գիտակցելով, որ նա չի կարող մեզ օգնել կամ համապատասխան խորհուրդ տալ:

4.Ավել սնունդ պատրաստելու կամ ափսեից կերակուրի ընկնելու դեպքում չենք անհանգստանում, քանի որ վստահ ենք, որ առանց խնդրի մեր շունը կուտի այն:

5.Կարող է և չընդունեք, բայց ուտելուց հետո, երբ մեր ձեռքերը լրիվ կեղտոտվել են և պետք է կամ սրբենք անձեռոցիկով կամ թույլ տանք, որ շունն ինքը մաքրի ձեռքերը, մենք միշտ ընտրում ենք երկրորդ տարբերակը:

6.Մենք մեծ հիասթափություն ենք ապրում, երբ տեսնում ենք, որ մեր շունը հետաքրքրություն չի դրսևորում նոր գնված խաղալիքի նկատմամբ:

7.Դա իհարկե զվարճալի է, բայց լոգանքից հետո մենք արագ փաթաթվում ենք սրբիչով, որպեսզի մեր շունը չտեսնի մեզ մերկ:

8.Երբ մտնում ենք լողանալու, փորձում ենք նրան երկար չսպասեցնել:

9.Երբ տանը հյուրեր ենք ունենում, ձևացնում ենք, թե իբր չենք թողնում, որ նա պառկի բազմոցին, բայց երբ նրանք գնում են…Այո, բոլորս էլ գիտենք իրական պատկերը:

10.Շան քնելու ժամանակ փորձում ենք զգուշությամբ քայլել կամ նստել որևէ տեղում այնպես, որ չխանգարենք նրա հանգիստն ու քաղցր քունը:

11.Խաղի ժամանակ մենք փորձում ենք ավելի “գեղեցիկ փայտ” գտնել նրա համար, հույս ունենալով, որ այն դուր կգա նրան և դրանով ավելի մեծ սիրով կխաղա մեզ հետ:

12.Շան համար կերակուրի ընտրության հարցում ավելի բծախնդիր ենք, քան մեզ համար նախատեսված սննդի հարցում:

Աղբյուրը ՝ Hafo.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ