
1. Վինսենթ Վան Գոգը նկարել է ընդամենը 10 տարի։
2. Վան Գոգը իր կյանքի ընթացքում վաճառել է ընդամենը 1 նկար։ Սա հավանաբար միֆ է. ըստ փաստերի՝ նա էլի նկարներ է վաճառել։
3. Վինսենթը կարճ ժամանակ ցանկացել է դառնալ հոգևորական, զբաղվել Աստվածաշնչի քարոզչությամբ։ Իսկ հետագայում՝ նա մինչ նկարիչ լինելը, աշխատել է նաև որպես վաճառող։
4. Հոլանդացին եղել է «դժբախտ աշակերտ»՝ չստանալով հիմնական կրթություն, զբաղվել է ինքնակրթությամբ։
5. Նկարչի ամենամոտ մարդը եղել է եղբայրը՝ Տեոն, ով շարունակ հոգ է տարել, որ Գոգը զբաղվի իր սիրած գործով։
6. Վան Գոգի կտրած ականջի մասին բավականին կարծիքներ կան, սակայն իրականում նա վիճել է իր ընկերոջ հետ, որից հետո փորձել նրան վնասել, սակայն չկարողանալով վնաս հասցնել ընկերոջը՝ Գոգենին, հետ է դարձել տուն և կտրել ականջը։ Բայց, թե ինչու, անհայտ է։
7. Վինսենթ վան Գոգը մահացել է 37 տարեկանում, ոչ միանշանակ բացահայտված մահով՝ կրծքին ստացած վնասվածքի պատճառով, շատ արյուն կորցնելուց: նրա վերջին բառերը եղել են. « Թախիծը հավերժ է»։