Փաստեր թեյի մասին

Մոլորակի բնակչության 90 տոկոսը հաճույքով է թեյ խմում, իսկ 40 տոկոսը դրանից կախվածություն ունի: Ներկայացնում ենք հետաքրքիր փատեր այս սիրված ըմպելիքի մասին.

  1. Թեյի թուփը կարող է պտուղներ տալ հարյուրավոր տարիներ:
  2. Թեյերի 5 տեսակ է առնանձնացված` սև, կանաչ, կարմիր, վարդագույն, դեղին:
  3. Կանաչ թեյը 50%-ով ավելի է հարուստ С վիտամինով, քան սև թեյը:
  4. Երբ թեյը պատրաստում եք գազօջախի վրա, այն չի կարելի եռացնել, բույրը գոլոշու հետ կանհետանա:
  5. Բրիտանիայում լիմոնով թեյն անվանում են “ռուսական թեյ”:
  6. Որակյալ թեյը պարունակում է ֆտորի մեծ քանակություն: Ատամների կարիեսը վերացնելու համար խորհուրդ է թվում թեյը խմել առանց շաքարավազի:
  7. Կանաչ թեյն անցկացնում է հղիների սրտխառնոցը:
  8. Թեյը հեշտացնում է նյութափոխանակության պրոցեսը:
  9. Թեյի բաղադրության մեջ կա 1-4 % կոֆեին, սա ավելի շատ է, քան սուրճի պարունակությունը, սակայն թեյը վնասակար չէ, քանի որ պատրաստելիս քիչ քանակությամբ թեյ է օգտագործվում, ի տարբերություն սուրճի մեկ գդալի:
  10. Չինաստանում թեյը տարիներով պահում են, որպեսզի ավելի բուրավետ դառնա:

 

Աղբյուր ` blognews.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ