Հետաքրքիր փաստեր մարդու մարմնի մասին

Մարդկային մարմինն այնքան բարդ ու յուրահատուկ կառուցվածք ունի, որ մինչև վերջ անհնար է բացահայտել մեր մարմնի բոլոր առանձնահատկություներն ու գործառույթները: Յուրաքանչյուր մարդու մարմին ինքնատիպ է և առանձնանում է որոշակի հատկություններով, սակայն կան բաներ, որոնք ընդհանուր են բոլոր մարմինների համար: Այս մասին գրում է Viralnova.com-ը` ներկայացնելով 20 զարմանահրաշ փաստ մարդու մարմնի մասին, որոնք ոչ բոլորին են հայտնի:

1. Ամեն մարդ միջինում այնքան թուք է արտադրում ողջ կյանքի ընթացքում, որը կբավականացնի 2 լողավազան լցնելու համար:

2. Յուրաքանչյուր 60 վայրկյանում մարդու արյան կարմիր բջիջներն ամբողջական շրջանառություն են կատարում մարմնում:

3. Շատ երեխաներ ծնվում են կապույտ աչքերով. ուլտրամանուշակագույն լույսի հետ փոխազդեցությունը հանգեցնում է դրանց իրական գույնի բացահայտմանը:

4. Արևմտյան կիսագնդի բնակիչների մեծ մասն իրենց կյանքի ընթացքում 50 տոննա ուտելիք և 50 000 լիտր ջուր են սպառում:

5. Ոտքի և ձեռքի եղունգը ամբողջությամբ` հիմքից մինչև ծայր, կարող է աճել կես տարվա ընթացքում:

6. Աչքերի գործառույթները կառավարող մկանները սեղմվում են օրական 100 000 անգամ, ինչը հավասար է 80 կմ ոտքով քայլելիս ոտքի մկանների աշխատանքին:

7. Կյանքի ընթացքում մարդը 18 կգ կաշի է կորցնում:

8. Մարդու ուղեղն օգտագործում է օրգանիզմի ընդունած թթվածնի և կալորիականության 20 տոկոսը միայն:

9. Յուրաքանչյուր երիկամ պարունակում է 1 մլն զտիչ, որոնք ամեն րոպե մաքրում են 1.3 լիտր արյունը և արտամղում 1.5 լիտր մեզ:

10. Ձվարանները պարունակում են ավելի քան 500 000 ձվաբջիջ, սակայն դրանցից միայն 400-ն է հնարավորություն ունենում բեղմնավորվելու:

11. Յուրաքանչյուր մարդ ամբողջովին յուրահատուկ բույր ունի, բացառությամբ՝ զույգերի:

12. Ինչո՞ւ մարդու ստամոքսն ինքն իրեն չի կարող մարսել: Այն պատճառով, որ ստամոքսի բջիջներն ավելի արագ են ստեղծվում, քան կարող են քայքայվել:

13. Մարդկանց մոտ զարգացած է տեսողական հիշողությունը. տեղեկատվության 90 տոկոսը, որը ստանում ենք արտաքին աշխարհից, ստանում ենք տեսողության շնորհիվ:

14. Գրեթե անհնար է ինքդ քեզ խուտուտ տալը:

15. Մարդու ոսկորները 4 անգամ ավելի ուժեղ են, քան երկաթբետոնը:

16. Տղամարդիկ օրական շուրջ 10 մլն նոր սերմնահեղուկ են արտադրում, որը կոպիտ հաշվարկով բավարար է ողջ մոլորակը 6 ամսում վերաբնակեցնելու համար:

17. Մարդու թոքերն ավելի քան 300 000 000 մազանոթ ունեն, եթե դրանք իրար հետևից շարվեին երկարությամբ, ապա դրանց երկարությունը կկազմեր 2400 կմ:

18. Հաճախակի երազները ասոցացվում են բարձր IQ ունենալու հետ:

19. Մարդու մաշկն ամենաերկար օրգանն է: Եթե հասուն տղամարդու մաշկը ձգվեր,  այն կզբաղեցներ 1.8 քառ. մետր տարածք:

20. Երեկոյան քնելիս մարդու հասակը 1 սմ-ով ավելի կարճ է լինում, քան առավոտյան արթնանալիս: Ողնաշարի աճառային հյուսվածքներն աստիճանաբար սեղմվում են օրվա ընթացքում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ