
«Money Heist»/«La Casa de Papel»/«Թղթե տունը» սերիալը քրեական դրամայի, իսկ ավելի ճիշտ՝ ֆիլմ-կողոպուտ ժանրում է նկարահանված։ Իրադարձությունները ծավալվում են մի խմբի շուրջ, ովքեր Պրոֆեսորի գլխավորությամբ պատրաստվում են կողոպտել Իսպանիայի արքայական դրամահատարանը։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ «La Casa de Papel»-ի մասին, որ գուցե դեռ չգիտեք:
1. Առաջին եթերաշրջանը Իսպանիայում է կայացել։ Այն խոստումնալից էր թվում առաջին սերիայից հետո (մոտ 5 միլիոն դիտում), բայց ամեն սերիայից հետո դիտումները նվազում էին։ Առաջին եթերաշրջանի վերջին սերիան թերևս ամենաքիչ դիտվածն է։ Դրանից հետո եկավ Netflix-ը գնեց սերիալը, ու տվեց երկրորդ անունը՝ Money Heist։
2. Netflix -ի ձեռքը թերևս ֆիլմին կպել է 2-րդ եթերաշրջանում, որից հետո ֆիլմը գրեթե նվաճեց ամբողջ աշխարհը՝ դառնալով ընկերության ամենադիտված սերիալը։
3. Առաջին եթերաշրջանի բոլորը սերիաները բացարձակապես նկարահանվել են Մադրիդում։
4. La Casa de papel (Money Heist) -ը համարվում է աշխարհում ամենադիտված 10 սերիալներից մեկը։ Այն մեծ դիտում է ունեցել հայրենիքում (Իսպանիայում), ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Արգենտինայում, Չիլիում, Բրազիլիայում, Մեքսիկայում ու Պորտուգալիայում։ Սերիալը նաև զգալի երկրպագուներ ունի արևելյան Եվրոպայում (Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա, Վրաստան), Ասիայում, Ավստրալիայում, Հարավային ԱՄՆ-ում։ Ամենաքիչը դիտվել է Իրանում։
5. Սերիալի սցենարը գրվել է հենց նկարահանման հրապարակում։ Ոչ մի նախապես որոշված սցենար չի եղել սերիալի համար։ Ամեն ինչ հենց տեղում։ Իսկ ամենակարևորը՝ սցենարիստը գրեթե աշխատել է դերասանների հետ՝ սցենար գրելուց առաջ։
6. Մտածում եք՝ Պրոֆեսորը հանճա՞ր էր, իհարկե ոչ։ Իրականում եթե Պրոֆեսորը չլիներ հիվանդ ու հիվանդանոցում պառկած՝ նա կլիներ այնքան հիմար, որքան ասենք հոգեբուժարանում ամեն րոպեն մեկ քայլող հիվանդը։ Նա իհարկե բուժման ընթացքում միշտ կարդում ու կարդում էր, որի մասին ֆիլմում ասվում է։ Իսկ հետո բուժվեց….
7․ Bella Ciao -ն գրվել է հենց սերիալի համա՞ր։ Իհարկե ոչ, սերիալից առաջ երգը Իտալական դիմադրության շարժման մասնակիցները երգել են Մոդենայի սարերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երգը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 20-րդ դարի 40-ական թվականներից։
8. Բոլորը, որոնք դիտել են սերիալը, խոստովանել են, որ սերիալից սովորել են այն ամենը, ինչ իրենց ոչ մի այլ տեղ չէին սովորեցնի։ Իսկ երրորդ ու չորորդ եթերաշրջաներում գրեթե բոլոր երկրպագուները խոստովանել են, որ չեն կարողացել զսպել արցունքները։
9. Սցենարիստը երբ մտածում էր, թե դերասաններին ինչ քաղաքի անունը կարելի է տալ, այդ պահին ներս է մտնում սերիալի ռեժիսորը, ով հագել էր մի շոր, որի վրա գրված էր՝ Tokio.
Իսկ մնացած անունները գրվել են 10 րոպեում։
10. Պրոֆեսորը չորորդ եթերաշրջանից հետո խոստովանել է, որ ինքն էլ կցանկանար ինչ-որ քաղաքի անուն կրել, իսկ սցենարիստ պատասխանել է․
– Իսկ ի՞նչ անուն։
– Ասենք․․․ Վատիկան։
– Հ՞ն։
– Դե Վատիկան քաղաքն ամենափոքր քաղաքն է աշխարհում, բայց գիտեք ինչո՞վ է հայտնի՝ այն կարող է կառավարել ինձ, ձեզ, ամբողջ աշխարհին․․․