Զարմանալի գիտական փաստեր մարդկային սրտի մասին (Մաս 1)

Բոլորս էլ հիանում ենք ժամանակ առ ժամանակ սիրտ օրգանով։ Հրավիրում ենք ավելի հիանալու և նոր փաստեր բացահայտելու սրտի մասին։

Գիտնականները պարզել են, որ երգչախմբում երգող մարդկանց սրտի ռիթմերը դառնում են սինխրոն:

Ամեն օր մեր սիրտն արտադրում է այնքան էներգիա, որը կբավարարի ծանր բեռնատար մեքենան 32 կմ տեղափոխելու համար:
Այսպիսով, մարդկային ամբողջ կյանքի ընթացքում սրտի ընդհանուր էներգիան կկարողանա ապահովել թռիչքը դեպի լուսին եւ հակառակը:

Սիրտն արյուն է հասցնում մեր օրգանիզմի գրեթե 75 տրիլիոն բջիջներին:

Միակ օրգանը, որն արյան մատակարարում չի պահանջում, դա աչքի եղջերաթաղանթն է:

Եթե հնարավոր լիներ հանրագումարի բերել միջին տեւողության կյանքի ընթացքում սրտի միջով անցնող արյան քանակը, ապա կստացվեր մեկուկես միլիոն բարել կամ 200 երկաթուղային ցիստեռն:

Շարունակելի…
Աղբյուր՝  GalaTV

Ձեզ նույնպես կարող է դուր գալ