
Մարդիկ միշտ ունեն կրթվելու, տեղեկություններ իմանալու և զարգանալու հնարավորություններ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստեր Եգիպտոսի մասին, որը ինչպես գիտեք արաբական ամենահայտնի երկրներից է ։
1. Եգիպտոսում ամբողջ տարվա ընթացքում տեղումներ գրեթե չեն լինում: Նեղոսը ջրի միակ աղբյուրն է: Ամռան կեսերից սկսած Նեղոսը վարարում էր և դուրս գալով ափերից, ողողում առափնյա հողերը` այն պարարտացնելով իր հետ բերած տիղմով: Եգիպտացիների կյանքը հնարավոր չեր պատկերացնել առանց Նեղոսի: Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսը նույնիսկ անվանել է «Նեղոսի պարգև»:
2. Մ.թ.ա IV հազարամյակի կեսերին Եգիպտոսի տարածքում ձևավորվեցին 40-ից ավելի քաղաք-պետություններ` նոմեր: Նոմը փոքր իշխանություն էր, բաղկացած մի քանի միմյանց մոտ գտնվող բնակավայրերից: Ժամանակի ընթացքում քաղաք-պետությունները միավորվեցին` կազմելով երկու թագավորություն` Հյուսիսային և Հարավային։ Միավորման համար պայքարն ավարտվեց միայն Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջին: Ք.ա 3100 թ.-ին հարավի տիրակալ Մենեսը գրավեց Հյուսիսային թագավորությունը` սկիզբ դնելով Եգիպտոսի միասնական թագավորությանը:
3. Եգիպտացիները թագավորին անվանում էին փարավոն: Փարավոնների անձն աստվածացվում էր: Փարավոնը համարվում էր աստծո որդի` կենդանի աստված, որը կառավարում էր երկրի վրա: Փարավոների կենդանության օրոք կառուցում էին նրա վիթխարի դամբարանը: Այդ դամբարանները նման էին երկրաչափական բուրգերի, այդ պատճառով էլ ստացել են բուրգեր անվանումը:
4. Բուրգերը ստրուկները չեն կառուցել, այլ բանվորներ, որոնք դրա դիմաց վարձատրվել են։ Այս մոլորությունը տարածվել է հույն պատմաբան Հերոդոտոսի շնորհիվ։
Իրենց աշխատանքի համար բանվորները ստացել են ոչ թե փող, այլ գարեջուր՝ օրական 3.8լ։
5. Հին Եգիպտոսում աղքատ մարդիկ երկար մազեր են ունեցել, որոնք անպայման կապված են եղել։ Փոքրիկ տղաներն ու պատանիները սափրել են իերնց գլուխը ոջիլից խուսափելու համար։
6. Հին Եգիպտոսի բնակիչները քնել են քարերով լի բարձերի վրա։
7. Դիմահարդարումն արվում էր ոչ միայն գեղեցիկ տեսքի, այլեւ բուժական նպատակով։ Կանաչ շպարը կատարում էին մեղրով, իսկ սեւը՝ կապարով։
8. Հարուստ եգիպտացիները, որպես օրենք, կրում էին կեղծամներ։
9. Հին Եգիպտոսում կապի ժամանակակից միջոցներ չկային, սակայն մարդիկ չէին հուսահատվում: Նրանք սովորել էին հաղորդագրություններ ուղարկել աղավնիների միջոցով:
10. Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում։ Տարօրինակ է, սակայն եգիպտացիները երբեք չէին տոնում իրենց ծննդյան օրերը: Թե ինչու` ոչ մի հստակ պատասխան չկա: